Ուրիշ թատրոն


Այս տարի սեպտեմբեր ամսին <<Joint civic education>>-ի Հայաստանում գործող <<Էկոլաբ>> նախագծի <<Ուրիշ թատրոն>> ծրագրի շրջանակներում (ծրագրի  ղեկավար` Վայոց ձորի թեմի  երիտասարդաց միության անդամ Նելլի Մարկոսյան) ՀՊՏՀ ԵՄ–ի փոքրիկ թատերական խմբակը հյուրախաղեր ունեցավ Վայոց ձորի մարզի Աղնջաձոր, Քարագլուխ և Թառաթումբ  համայնքներում:

Կազմակերպված ինտերակտիվ ներկայացման թեման էր  արտագնա աշխատանքը  և այլազգիի հետ ամուսնությունը:

Երեք համայնքներում էլ հանդիսատեսը մեծ հետաքրքրությամբ դիտեց ներկայացումը, այնուհետև ներկաները մեծ ոգևորությամբ մասնակցեցին քննարկմանն ու առաջարկեցին իրենց լուծումները:

Ինտերակտիվ թատրոնի ձևաչափը թույլ է տալիս խնդիրների բարձրաձայնման հետ միասին հանդիսատեսին մասնակից դարձնել գործընթացին:

«Ուրիշ թատրոն» ծրագրի   նպատակն էր Continue reading

Advertisements

ՎԵՐԱԾՆՈՒՆԴ (ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ՎԵՐԱՊՐԱԾԻ ՀՈՒՇԵՐԸ)


 

Ահմեդ էֆենդին

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

 Տիրուհիս ուներ 2 եղբայր՝ Ահմեդ և Սյուլեյման: Ավագը՝ Ահմեդը, կլիներ 40-45 տարեկան, ուներ 2 կին, առաջինը նրա տարեկիցն էր և տգեղ, որի հետ ամուսնացել էր իր կալվածքների համար, երկրորդը՝ Զեոհրեն, իրենից 20 տարով փոքր էր, Մալաթիա քաղաքից էր: Զեոհրեն ունեցել է հարուստ հայ դրացիներ, որոնց հետ մոտիկ հարաբերություն է ունեցել: Ահմեդ կոչեցյալ սրիկան մտածում է, թե ինչ միջոցի դիմի, որ այդ ունևոր հայերի հարստությանը տիրանա, և այսպիսի միջոցի է դիմում. գյուղում գտնում է 2-3 իր նման ոճրագործների և սրանց հետ գնում է քաղաք, որտեղ, չմտած, ընկերներին պատվիրում է, որ մոտակա ծառերի տակ իրեն սպասեն, իսկ ինքը գնում է Զեոհրեի հարուստ հայ դրացիների մոտ: Տանը մնացած են լինում միայն կանայք և երեխաները (այրերին սպանած են լինում), որոնց խոստանում է ազատել տեղահանությունից և տանել գյուղ Զեոհրեի մոտ պահել: Հավատում են, վերցնում են իրենց թանկարժեք ունեցվածքը և հետևում Ահմեդին: Լինում են հինգ կին և 12 տարեկան մի պատանի: Քաղաքից դուրս գալիս գյուղի ճամփին, իբր, պատահական հանդիպում են Ահմեդի ընկերներին: Գյուղի ճամփին լինում է Ղանլը Տերե անունով փոքր մի ձոր՝ 2 ոչ բարձր բլուրների մեջտեղում:

Այդ խեղճ կանանց տանում են այդ ձորը և մորթում են (հրազենի գնդակը նույնիսկ խնայում, հայերին ոչխարի նման մորթում են), զոհերի ունեցվածքը վերցնում և չքվում են: Բայց ինչպես է պատահում, որ մյուս կանանց նման երիտասարդ  Գեղեցիկին չեն կարողանում գլուխը լրիվ կտրել. որոշ ժամանակ անց կիսատ մորթված կինն ուշքի է գալիս, տեսնում ողջ է, գլուխը բռնած՝ գալիս-հասնում է ճամփեզրին:

Առավոտյան մի ծերունի, միևնույն գյուղից էշն առաջքը գցած, քաղաք գնալիս հանդիպում է այդ վիրավոր կնոջը և մի կերպ վերքը կապում, էշին նստեցնում ու տանում է քաղաքի հիվանդանոց, ուր երիտասարդ թուրք վիրաբույժը վիրավորին ցույց է տալիս բժշկական անհրաժեշտ օգնությունը: Այդ ժամանակամիջոցին սիրահարվում է այդ կնոջը: Բուժելուց հետո ամուսնանում է և բժշկի խորհուրդով  ու աջակցությամբ, որպես մուսուլմանի կին, բողոք է ներկայացնում դատարան: Դատավորը հրահանգում է ոճրագործներին ձերբակալել: Continue reading