Վայոց Ձորի թեմ

Ուրիշ թատրոն

Advertisements

Այս տարի սեպտեմբեր ամսին <<Joint civic education>>-ի Հայաստանում գործող <<Էկոլաբ>> նախագծի <<Ուրիշ թատրոն>> ծրագրի շրջանակներում (ծրագրի  ղեկավար` Վայոց ձորի թեմի  երիտասարդաց միության անդամ Նելլի Մարկոսյան) ՀՊՏՀ ԵՄ–ի փոքրիկ թատերական խմբակը հյուրախաղեր ունեցավ Վայոց ձորի մարզի Աղնջաձոր, Քարագլուխ և Թառաթումբ  համայնքներում:

Կազմակերպված ինտերակտիվ ներկայացման թեման էր  արտագնա աշխատանքը  և այլազգիի հետ ամուսնությունը:

Երեք համայնքներում էլ հանդիսատեսը մեծ հետաքրքրությամբ դիտեց ներկայացումը, այնուհետև ներկաները մեծ ոգևորությամբ մասնակցեցին քննարկմանն ու առաջարկեցին իրենց լուծումները:

Ինտերակտիվ թատրոնի ձևաչափը թույլ է տալիս խնդիրների բարձրաձայնման հետ միասին հանդիսատեսին մասնակից դարձնել գործընթացին:

«Ուրիշ թատրոն» ծրագրի   նպատակն էր երիտասարդներին  անմիջական մասնակիցը դարձնելու   ներկայացման միջոցով   վերհանված  խնդրին և տալ ուրույն լուծումները :

Երիտասարդաց միության

անդամ`  Նելլի Մարկոսյան

 

Advertisements