Օծվեց Խաչիկ համայնքի Սբ. Աստվածածին եկեղեցու գմբեթի խաչը


Այսօր Վայոց ձորի թեմի Առաջնորդ  Գերաշնորհ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը նոր օրհնված Սուրբ Մյուռոնով օծեց սահմանամերձ Խաչիկ և Արտաբույնք համայնքների Սբ. Աստվածածին եկեղեցիների գմբեթների խաչերը, որոնց բարերարն էր Համլետ Մարգարյանը:

Օրն այսօր կրկնակի տոնական էր սահմանամերձ Խաչիկ համայնքում, քանի որ նշվում էր նաև համայնքի տոնը և «Գաթայի փառատոն»-ը:

Նախ տեղի ունեցավ խաչերի օծման արարողությունը, որը նախաձեռնել էր Խաչիկ համայնքի հոգևոր պատասխանատու  և ՀՀ ԶՈՒ հոգևոր սպասավոր Արսեն սրկ. Մաթևոսյանը:

Առաջնորդ Սրբազան Հայրը  Մայր Աթոռից բերված նոր օրհնված Ս. Մյուռոնով օծեց Սբ. Խաչերը, որից հետո խանդավառ ծափերի ներքո այն զետեղվեց Սբ. Աստվածածնի գմբեթին, իսկ մյուս խաչը տարվեց Արտաբույնք` այն եկեղեցու գմբեթին զետեղելու համար:

Սրբազան Հայրը հանդես եկավ օրհնության խոսքով, որը եզրափակեց՝ ասելով.<< Թող հաղթության մյուռոնով օծված հաղթանակի նշան Սուրբ Խաչը միայն օրհնություն և հաղթանակ պարգևի Ձեզ և հովանի լինի մեր հայրենիքին ու եկեղեցուն>>:

Վայոց ձորի թեմի Առաջնորդ  Գերաշնորհ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանն օրհնեց  տոնը խորհրդանշող գաթան, որից հետո սկսվեց տոնախմբությունը: Ի դեպ, այս տարվա գաթան թխված էր 2,5 մ տրամագծով:

Այնուհետև ելույթ ունեցավ համայնքի ղեկավար Վարդան Ներսիսյանը:

Տոնի խորհուրդն ու համայնքի պատմությունը Continue reading

Advertisements

Տեր Զարեհ վրդ. Կաբաղյանի քարոզը՝ նվիրված Սրբոց Թարգմանչաց տոնին


Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. Ամէն:

«Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»:

(Առակներ 1:2)

 Այս խոսքերը մեր շուրթերից հնչեցին շատ դարեր առաջ, իբրեւ հայատառ առաջին նախադասություն, իբրեւ մեր սրբացած թարգմանիչ վարդապետների առաջին հայերեն թարգմանություն:

Սիրելի՛ հավատացյալներ, այսօր Հայ Առաքելական Սբ. Եկեղեցու տոնացույցով ոգեկոչում ենք խնկելի հիշատակը նրանց:

Մեծ է Սրբոց թարգմանչաց գործի խորհուրդը: Այդ խորհրդով մենք առաջնորդվեցինք դեպի քաղաքակրթություն, եւ ազդարարվեց մեր մուտքը քրիստոնեական մշակույթ: Այդ խորհրդով մենք ունեցանք հայատառ ու հայալեզու Աստվածաշունչ մատյանը, այդ խորհուրդն ուղեկցեց մեզ դարեր ի վեր:

Ե դարում հայ ժողովուրդը փառավորվեց Սուրբ Մաշտոցի հանճարեղ գյուտով: Հայի միտքն ու հոգին, որից մեր մշակույթի ու գրականության զարմանահրաշ գանձերը պիտի ծնվեին, այդուհետ փայլատակելու էր հայերեն:

Սեփական գիրն ունենալու ձգտումն այլեւս դարձել էր հոգու պահանջ, ժամանակի թելադրանք ու անհրաժեշտ նախապայման՝ իրականացնելու համար սեփական հայրենիքում ազատ եւ անկախ ապրելու մեր ժողովրդի դարավոր իղձը: Այո՛, բազում արհավիրքներ ու ալեկոծություններ ապրած հայ ժողովրդի կյանքում եղել են նաեւ լուսավոր շողարձակումներ: Բազմադարյան մեր պատմության ընթացքում ծնվել են բացառիկ մարդիկ, եղել են դեպքեր ու իրադարձություններ, որոնք կտրուկ փոխել են պատմության ընթացքը՝ ի օգուտ մեզ: Այդ բացառիկներից էր Մեսրոպ Մաշտոցը՝ իր հանճարեղ գյուտով: Continue reading

Այսօր Սբ. թարգմանիչ Վարդապետների` Մեսրոպի, Եղիշեի, Մովսես Քերթողի, Դավիթ Անհաղթ փիլիսոփայի, Գրիգոր Նարեկացու և Ներսես Կլայեցու տոնն է


Սկզբնական շրջանում կային հատուկ թարգմանիչներ, որոնք արարողությունների ժամանակ Ս. Գրքի հատվածները բանավոր թարգմանում էին հայերեն: Սակայն դա բավարար չէր: Այս խնդրի շուրջ մտահոգված էր Սբ. Մեսրոպ Մաշտոցը: Հայը զրկված էր Ս. Գիրքն ընթերցելու և ճշմարտությունն ու փրկությունը ձեռք բերելու հնարավորությունից: Նա անընդհատ մտածում էր Ս. Գիրքը հայերենի վերածելու գաղափարի շուրջ, որի իրականացման համար էլ դիմում է Հայոց կաթողիկոսին՝ Ս. Սահակ Պարթևին և մեծ ընդունելություն գտնում: Պարզվում է, որ կաթողիկոսը նույնպես մտահոգված է այդ հարցով: Նրանց ծրագրերին իր հավանությունն է տալիս նաև թագավորը՝ Վռամշապուհ Արշակունին: Ս. Մաշտոցը, իր հետ վերցնելով իր աշակերտներին, գնում է Ասորիքի Միջագետք, լինում Եդեսիայում, ուր և տեղի է ունենում ամենամեծ հրաշքներից մեկը. «Մեսրոպն ապավինեց Աստծուն պահքով ու աղոթքներով: Եվ Աստված, որ կատարում է իրենից երկյուղ կրողների կամքը, լսում է Մեսրոպի աղոթքները և ցույց տալիս նրան գրերը սքանչելի տեսիլքով, և ոչ թե երազի մեջ քնած ժամանակ, այլ արթուն աչքով իմանալի և աչքի տեսանելիքով զգալի: Մեսրոպը տեսնում է, որ աջ ձեռքի դաստակով գրում է վեմի վրա, որը դրված էր նրա առջևում: Եվ գրի փորվածքն այնպիսին էր, ինչպիսին ձեռքն էր ձև տալիս վեմի վրա. և գրերի տարբերություններն ու անունները ձևավորվում էին Մեսրոպի մտքում» (Մ. Խորենացի «Հայոց պատմություն»): Continue reading