Ջրօրհնյաց արարողություններ Վայոց ձորի թեմում


Սեպտեմբերի 27-ին` Վարագա Սուրբ Խաչի տոնի օրը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրհնեց Սրբալույս Մյուռոնը, և այն հատուկ սրվակներով հանձնեց թեմակալ առաջնորդներին, որպեսզի նրանք տանեն իրենց թեմեր:

Վայց ձորի թեմի Առաջնորդ Տ. Աբրահամ արքեպս. Մկրտչյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից մեր տիրախնամ թեմ բերեց Սրբալույս Մյուռոնը:

Այնուհետև բոլոր գործող եկեղեցիներում տեղի ունեցան Ջրօրհնյաց արարողություններ:

Վայոց ձորի թեմի Եղեգնաձորի առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում պատարագեց և Ջրօրհնյաց արարողությունը հանդիսապետեց Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը:

Օրհնված ջուրը բաշխվեց հավատացյալ ժողովրդին:

Թող Սուրբ Մյուռոնն օրհնաբեր լինի մեր ժողովրդին ու մեր եկեղեցուն:

 

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության
բաժնի պատասխանատու

 

 

 

Advertisements