«Սեռով պայմանավորված հղիությունների արհեստական ընդհատումների դեմ պայքարի» ծրագրի բացումը Վայոց ձորի թեմի առաջնորդարանում


«Մայրերի ափի մեջ պիտ փնտրել
ազգերի ճակատագիրը»:
( Գ. Նժդեհ)

Վերջերս Վայոց ձորի թեմի Եղեգնաձորի առաջնորդարանում թեմի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի ուսուցչուհի Խնկանուշ Մարկոսյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Մի′ սպանիր» ծրագրի բացումը,  որը վերաբերում էր սեռով պայմանավորված հղիությունների արհեստական ընդհատումների կանխարգելմանը:

Լուսանկարները՝ Էդվարդ Բագրատունու

Այս ծրագրի նպատակն է նպաստել սեռով պայմանավորված աբորտների պատճառով առաջացող սոցիալական, ժողովրդագրական լուրջ հետևանքների կանխմանը, իսկ հիմնախնդրին առնչվող թիրախ խումբ՝ երիտասարդ կանայք, մայրեր, ուսանողներ, ավարտական դասարանի աշակերտուհիներ: Հիմնախնդրի լուծման ուղիներ առաջարկվող ծրագրի շրջանակներում. Կրթել, հնարարավորինս փոխել քարացած ավանդական մտածելակերպը, բարձրացնել հասարակության մեջ կնոջ դերը՝ բուկլետների, պաստառների, փաստավավերագրական ֆիլմերի ցուցադրումով և քննարկումով, համապատասխան բժիշկ մասնագետի մասնակցությամբ, խնդրի վերաբերյալ համապատասխան հանրային ակցիա կազմակերպելով, սոցիալական ցանցերում համապատասխան էջեր ստեղծելով և ծրագրի հանդիպումների նկարահանումներով տեսանյութի պատրաստումով և ստեղծված ցանցերում տեղադրելով: Continue reading

Advertisements