Այսօր Սբ. Մատթեոս, Մարկոս, Ղուկաս և Հովհաննես Ավետարանիչների հիշատակի տոնն է


Այսօր Սբ. Մատթեոս, Մարկոս, Ղուկաս և Հովհաննես Ավետարանիչների հիշատակի տոնն էՄատթեոսը Տիրոջ 12 առաքյալներից է, առաջին Ավետարանի հեղինակը: Մատթեոս անունը հունական է, այն եբրայերեն Ղևի անունն է, որ նշանակում է Աստվածատուր: Սբ. Մատթեոսը նախկինում Կափառնա քաղաքում մաքսավոր էր եղել: Անսալով Տիրոջ ձայնին` նա վաճառել էր իր ունեցվածքը, բաժանել այն աղքատներին` դարձել Քրիստոսի հետևորդներից:

Նա Աստծո խոսքն է քարոզել Պարթևաստանում և Պաղեստինում:Սբ. Մարկոս Ավետարանիչը Բառնաբայի եղբոր տղան էր` բնիկ երուսաղեմացի: Կոչվում էր նաև Հովհաննես: Նրա մոր` Մարիամի տունը, Երուսաղեմում առաքյալների աղոթավայրն էր: Կարծում են, որ սա այն Վերնատունն էր, ուր Հիսուս իր վերջին ընթրիքն է կատարել, իսկ Հոգեգալստին` քրիստոնեական եկեղեցին հիմնադրվել: Նա եղել է Պետրոս առաքյալի թարգմանիչը, ինչպես նաև Պողոսի և Բառնաբասի գործակիցներից մեկը: Սբ. Մարկոսն ամենակարճ Ավետարանի հեղինակն է:

Աստծո խոսքը  քարոզել է Եգիպտոսում, ուր և նահատակվել է: Սբ. Մարկոսը Ղպտի Ուղղափառ Եկեղեցու հիմնադիրն է:Սբ. Ղուկաս Ավետարանիչը երրորդ ավետարանի հեղինակն է: Ծնվել է Անտիոքում և ըստ ավանդության, եղել Քրիստոսի 72 աշակերտներից: Պողոս առաքյալի վկայության համաձայն, մասնագիտությամբ եղել է բժիշկ: Լսելով Քրիստոսի քարոզների մասին` գալիս է Պաղեստին և հետևում Տիրոջը: Աստծո խոսքն է տարածել Աքայայում, Լիբիայում, Եգիպտոսում և Թեբայում: Հռոմեացի Թեոփիլոսի խնդրանքով գրել է «Գործք Առաքելոց»-ը: Ըստ հին ավանդության՝ նահատակվել է Թեբայում:  Ս. Հովհաննես առաքյալը Դ Ավետարանի, երեք ընդհանրական նամակների և «Հայտնության» գրքի հեղինակն է: Հիսուս նրան համարել է «սիրելի աշակերտ»: Հիսուս այնքան էր սիրում և վստահում նրան, որ խաչելության պահին Աստվածամորը հանձնեց նրա խնամքին: Մահացել է 100 թվականին, Եփեսոսում 95 տարեկանում:

Advertisements