Գեղամ Բարսեղյան (1883-1915)


Գեղամ Բարսեղյան (1883, Կ.Պոլիս – 1915), հայ արձակագիր, հրապարակախոս, խմբագիր։

Գեղամ Բարսեղյան (1883-1915)

Գեղամ Բարսեղյան (1883-1915)

Սովորել է ծննդավայրի Պեզճյան և Կեդրոնական վարժարաններում, հետևել Փարիզի Սորբոնի համալսարանի դասընթացներին։ 1914-ին «Մեհյան»–ի խմբագիրներից մեկն էր։ Նշենք, որ «Մեհյան» գրական-գեղարվեստական ամսագիրը լույս է տեսել 1914-ին Կ.Պոլսում։ Տնօրեն-խմբագրապետը եղել է Կոստան Զարյանը, խմբագիրները՝ Գեղամ Բարսեղյանը, Հակոբ Օշականը։ «Մեհյանին» աշխատակցել են Դանիել Վարուժանը, Վահան Թեքեյանը, Հակոբ Սիրունին, Լ. Էսաճանյանը և այլք։

Գեղամ Բարսեղյանը խմբագրել է նաև «Ազդակ» հանդեսը, «Ազատամարտ» օրաթերթը։ Գեղարվեստական երկերում՝ պատմվածք, նորավեպ, արձակ բանաստեղծություն, զրույցներ, պատկերել է աշխատավորների կյանքը, հայ ժողովրդի ծանր վիճակը թուրքական լծի տակ։

 Ներբողել է այդ լծի դեմ պայքարող մարտիկների կամքի ուժը։ Դրանք իրենց արտացոլումն են գտել նրա «Ապագա քաղաքին խուզարկիչը», «Սպասումս կախաղանին վրա», «Այսպես պատմեց Վրիժաբիբ Ազատությունը», «Ձյունամրրիկը» և այլ ստեղծագործություններում։ Continue reading

Advertisements