Այսօր Սբ. Թեոդիտոն քահանայի, Զենոն, Մակար և Եվդոքսեա զինվորների և Ռամելասի հիշատակության օրն է


Թեոդիտոն քահանան եկեղեցու ավագերեցն էր, որ ապրել էր Հուլիանոս Ուրացող կայսեր ժամանակաշրջանում: Վերջինիս եղբորորդին` Հուլիանոս Կոմսը, որ կայսրության արևելյան նահանգների կառավարիչն էր, հրաման է արձակում աքսորելու բոլոր եկեղեցականներին` եկեղեցիների գանձերն ավելի դյուրությամբ կողոպտելու համար: Թեոդիտոն քահանան մերժում է հեռանալ եկեղեցուց կամ հանձնել եկեղեցական սպասքը` շարունակելով իր սովորական աստվածային պաշտամունքը և քարոզչությունը: Կոմսը  ձերբակալում է նրան, նախ չարչարանքի ենթարկում, ապա գլխատում:

Նախքան մարտիրոսության պսակն առնելը Թեոդիտոնն ատյանում որոշ կանխասացություններ է անում, որոնք բառացիորեն կատարվում են: Հուլիանոս Կոմսն անծանոթ հիվանդությունից, իսկ Ուրացող կայսրը, պարսիկների դեմ մղած պատերազմի ընթացքում անծանոթի արձակած նետից խոցվելով, չարաչար մեռնում են: Զենոնը, Մակարը և Եվդոքսիոսը չարչարանքների են ենթարկվել և նահատակվել Մաքսիմիանոս կայսեր օրոք, 311-312 թվականներին, Փոքր Հայքի Մելիտինե քաղաքում: Continue reading

Advertisements