ՀՆՉՅՈՒՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ. ԱՐԵՎՄՏԱՀԱՅԵՐԵՆԻ ՀՆՉՅՈՒՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ


 

1զ. Տարբերություններ, որոնք կապվում են փոխազդեցական հնչյունափոխության տարբեր դրսևորումների հետ:

Արևմտյան Հայաստանի Վան քաղաքը

Արևմտյան Հայաստանի Վան քաղաքը

Մասնավորապես ամփոփում (հապլոլոգիա) կոչվող հնչյունափոխության դեպքերը, որ Աճառյանն անվանում է արագաբանություն, միանշանակ չեն գործում լեզվի երկու տարբերակներում, այսինքն` երևույթը դրսևորվում է տարբեր բառերում: Արևելահայերենում աշխարհահայացք բառը ամ­փոփման հետևանքով դարձել է աշխարհայացք, իսկ արևմտահայերենում այս բառը նման հնչյունափոխության չի ենթարկվում՝ աշխարհահայեացք:

 Անձնանուէր բառը արևելահայերենում ամփոփման հետևանքով դարձել է անձնվեր, իսկ արևմտահայերենում մնացել է անփոփոխ: Արևմտահայերենն ունի գրականական բառը, որ արևելահայերենում նույն պատճառով դարձել է գրական: Կան նաև հակառակը վկայող երևույթներ, երբ հնչյունափոխական այս երևույթը դրսևոր­վում է միայն արևմտահայերենում:

Այսպես, աշնանավար, աշնանացան, դարմանանոց, էլեկտրականանալ, միստիկականություն, նամակակցել, պաշտոնականանալ, ջրհորդան բառերի դիմաց արևմտահայերենը գործածում է աշնավար, աշնցան, դարմանոց, էլեկտրականալ, միստի­կանություն, նամակցել, պաշտոնականալ, ջորդան (նաև ջրորդան) հնչյունափոխված ձևերը: Continue reading

Advertisements