ՀՆՉՅՈՒՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ. ԱՐԵՎՄՏԱՀԱՅԵՐԵՆԻ ՀՆՉՅՈՒՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ


 

Նկատվում են նաև առնմանման և տարնմանման՝ տարբեր բառե­րում ի հայտ գալու փաստեր: (Ի դեպ, հիշյալ հնչյունափոխական երևույթի ՝ ձայնավորների նկատմամբ դրսևորումր անվանում են նաև ձայնավորների ներդաշնակություն (սինհարմոնիա):

Կարին(Էրզրում)

Կարին(Էրզրում)

Ահա նման բառերի մի քանի օրինակներ արևմտահայերենում և արևելահայերենում՝ երախայ – երեխա, երեշտ – երաշտ, երագ – արագ, շողգամ – շաղգամ, ցորեկ – ցերեկ և այլն: Հնչյունափոխության այս տեսակը լայնորեն դրսևորվում է արտասա­նության պլանում: Սակայն ինչպես վերոբերյալ օրինակներում է երևում, առնմանման և տարնմանման հետևանքով առաջանում են նոր բառաձևեր, որոնք հետագայում սկսում են համարվել կանոնական ձևեր: Հանրահայտ է Պ. Դուրյանի ստեղծագործության հետ կապված օրինակը. «Թե կույսը չ՝ըլլար մաքուր ու ամբիծ…»:

 Դեռևս Հայկազյան բառարանում հանդիպող գրության այս տարբերակը հետագայում օրինականացվել է, և այսօր արևմտահայերենի բոլոր բառարանները այս ձևը համարում են կանոնական և ընդունելի: Ավելին, ՀԼՆԲ – ն անբիծ բառը հղում է ամբիծ-ին՝ վերջինս համարելով միակ ընդունելի ձևը: Պատճառը բ երկշրթնայինի ազդեցությամբ ն առաջնալեզվայինի երկշրթնայնացումն է, որի հետևանքով կատարվել է ն – մ հնչյունափոխությունը: Ասվածը հավասարապես վերաբերում է ամբավ բառաձևին, որի մեջ առկա է նույն հնչյունափոխական երևույթը: Ամբա­րիշտ բառը արևմտահայերենում հանդիպում է նաև անբարիշտ և անպարիշտ ձևերով, սակայն բառարանները նախընտրությունը տալիս են ամբարիշտ – ին :

Նույն բառարանը ամպ – ամբ (մ ձայնորդի ազդեցությամբ խուլ պ – ի ձայնեղացում) բառաձևերը տալիս է զուգահեռաբար՝ ընդունելով դրանց հավասարազոր գոյության իրավունքը:

Արևելահայերենի գրազ գալ արտահայտությունը արևմտահայերենում հանդես է գալիս գրավ գալ ձևով: Հր. Աճառյանը այդ բա­ցատրում է առնմանմամբ, որ նա անվանում է համանմանություն: Continue reading

Advertisements

Այսօր Սբ. Խարիթյանների, Արտեմեա, Քրիստափոր սուրբ վկաների և երկու կանանց` Կալինիկեի և Ակյուլինեի հիշատակության օրն է


Սբ. Խարիթյանք ազգությամբ հաբեշ էին և ապրում էին Եթովպիայի Նեհրան քաղաքում: VI դարում հրեաները հզորացել էին այդ երկրում: Եվդեմոնա քաղաքի թագավոր Դու Նովասը հարձակվում է քրիստոնյա Նեհրան քաղաքի վրա` բնակիչներին հուդայական հավատին դարձնելու նպատակով:

Խաբեությամբ գրավելով քաղաքը` հոգևորականներին, վանականներին և միանձնուհիներին հրամայում են այրել խարույկի վրա, իսկ քաղաքի կառավարիչ Արեթին և մեծամեծներին` բանտարկում: Հարցաքննության ժամանակ Դու Նովասը դիմում է նրանց` պահանջելով ուրանալ Քրիստոսին: Սակայն քաղաքացիները 95-ամյա կառավարչի գլխավորությամբ մերժում են` ասելով. «Չենք ուրանա Քրիստոսին, քանի որ նա մեզ համար կյանք է, իսկ հանուն նրա` մահը ձեռքբերում է» և անվախ հանձնվում են տանջանքների: Մի քանի տարի անց քրիստոնյա արքա Ելեսբովամը հաղթում է Դու Նովասին, և քրիստոնեությունը պետական կրոն հռչակում ողջ Եթովպիայում:Արտեմեան, Հուլիանոս Մեծի օրոք, թեև երիտասարդ, բայց առաքինի զորական էր կայսերական բանակում և հասել էր մինչև պատվիրակի աստիճանի: Նույն հավատարմությամբ նա, որպես Եգիպտոսի բանակի ընդհանուր հրամանատար, ծառայում է հաջորդ կայսեր իշխանության ժամանակ:

Հետագայում, երբ Հուլիանոս Ուրացող կայսրը պարսկական արշավանքի ժամանակ Անտիոքում դատում է երկու երեցներին` Եվգենիոսին ու Մակարին, Արտեմեան համարձակվում է համաժողովրդական կերպով մեղադրել նրան դաժանության և անպատվության մեջ, ինչի համար չարչարանքների է ենթարկվում և գլխատվում:Սրբի մահից հետո նրա մասունքները տեղափոխվում են Կ. Պոլիս և ամփոփվում Սբ. Հովհաննես Կարապետ եկեղեցում, իսկ այսօր այդ մասունքների մի մասը պահպանվում է Աթոսում` Սբ. Պանտելեմոնի վանքում: Քրիստափորը և երկու կանայք` Կալինիկեն և Ակյուլինեն նահատակվել են Դեկոս կայսեր օրոք Լիկիայում: Continue reading