ՎԵՐԱԾՆՈՒՆԴ (ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ՎԵՐԱՊՐԱԾԻ ՀՈՒՇԵՐԸ)


 

ՔԵՌՈՒՍ ՏՂԱՆ՝ ՀՈՎՀԱՆՆԵՍԸ ԵՎ ՍԱՄԱՆ ԳՅՈՒՂԸ

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Այս տխուր դեպքերից հետո օրերից մի օր մի անգամ, երբ ես գյուղում եմ լինում, Հարություն քեռուս տղան՝ Հովհաննեսը, ով մնում էր մեր գյուղից 3-4 կմ հեռու՝ Սաման գյուղում: Հանդում հանդիպում է ընկերոջս և ինձնից հարցնում: Պայմանավորվում են, որ հաջորդ օրը նույն տեղում իրար հանդիպենք, մյուս օրը գնում եմ որոշված տեղը և հանդիպում Հովաննեսին և երկար խոսում ենք մեր անցկացրած տառապանքների մասին:

Հովհաննեսը ենթադրում է, որ իմ վիճակը լավ չէ, որովհետև շատ խղճուկ էի հագնված՝ ներքնաշապիկ, վարտիք և խալաթ, այն էլ բազմաթիվ կարկտանով: Ինձ առաջարկում է գնալ իր մոտ՝ ենթադրելով, որ իր տիրոջ պայմաններն ավելի լավ կլինի, քան իմը: Համաձայնում եմ իր մոտ գնալ և որոշեցինք հետևյալ օրը նորից իրար հանդիպել: Հաջորդ օրը թողեցի իմ տիրոջը և Հովհաննեսի հետ գնացի իր տիրոջ տուն: Բանից պարզվեց, որ մեր այս տերերը քրդեր են, իրենց ցեղապետի հողերը մշակող ճորտեր, իսկ մենք էլ ճորտերի ստրուկը: Սրանք գետնահարկ խրճիթով, կենցաղով ավելի կեղտոտ և հետամնաց էին: Զղջացի գալուս համար, բայց սխալը կատարված էր, մի քանի հանդիմանական խոսքեր ուղղեցի Հովհաննեսին, բայց դրությունը դրանով չփոխվեց, ուստի խոհեմությունն ինձ թելադրեց լռել և սպասել: Continue reading

Advertisements