Վայոց Ձորի թեմ

ՄՅՈՒՌՈՆՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ

Advertisements

Հայ մարդու համար Մյուռոնն ավելին է, քան պարզ մի օրհնված յուղ: Այն հայ քրիստոնյայի կապն է իր նախնիների ու անցյալի հետ: Այս խորհրդական արարողության միջոցով ենք ճանապարհորդում դարերի միջով՝ սկսելով Քրիստոսով ու Ս. Թադեոս առաքյալով, Ս. Գրիգոր Լուսավորչով ու Նարեկացիով և հասնում մեր օրերը: Մյուռոնին հավատարիմ լինելը ոչ այլինչ է, եթե ոչ անմնացորդ նվիրում և հավատարմություն մեր Մայր Եկեղեցուն, ազգային-հոգևոր արժեքներին ու մեր Հայրենիքին: Ժողովուրդն ինքը մյուռոնված և չմյուռոնված լինելը կապել է նաև իր ազգային պատկանելիության հետ: Գարեգին Ա Հայրապետն այս մասին դիպուկ ասել է. «Հայաստանայց Եկեղեցւոյ միւռոնը հայութեան կնի՛քն է դարձած` ըլլալէ ետք կնիքը Ս. Հոգւոյն: Միւռոնով պայծառացած ճակատին համար կ՛ըսենք. «հայո՛ւ ճակատ». միւռոնուած մանուկի համար կ՛ըսենք. «հայո՛ւ որդի». երբ մկրտութենէն անմիջապէս ետք երեխան դրոշմի օծումն ընդունի իր ճակատին` կ՛ըսենք. «Ահա հիմա հայացաւ»:

 

Տ. Զաքարիա վրդ. Բաղումյան

Advertisements