Ուխտագնացություն դեպի Շատիվանք


Ամեն տարի նոյեմբեր ամսին ավանդույթ է ձևավորվել Շատին համայնքում ուխտագնացության գնալ Շատիվանք:

Արդեն 3-րդ տարին է, (նախորդ տարիների նյութերը կարող եք կարդալ այս հղումներով՝ Ուխտագնացություն Շատիվանք: Ավելի քան 100 տարվա ըմդմիջումից հետո Սուրբ և Անմահ Պատարագ մատուցվեց Շատիվանքում (10.11.2013թ.), Ուխտագնացություն դեպի Շատիվանք (09. 11. 2014թ.) ) ինչ ուխտավորներին միանում են նաև Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Արժ. Տեր Վազգեն քհն. Հովհաննիսյանը, Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցու երգչախումբը և բազմաթիվ հավատացյալներ:

Շատիվանքում Տեր Վազգեն քհն. Հովհաննիսյանի կողմից մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ, որի ընթացքում պատարագիչ Տեր Հայրը հավուր պատշաճի քարոզ խոսեց. «Մենք այսօր եկել ենք Շատիվանք՝ մեր աղոթքը միախառնելու մեր պապերի աղոթքներին, ովքեր Շատիվանքի շեն ու ծաղկուն շրջանում ամեն օր աղոթում էին այս սրբազան կամարների տակ: Մեր մեծագույն խնդրանքն է առ Աստված, որ մի օր կվերականգնվի այս սուրբ տաճարի երբեմնի ծաղկուն վիճակը…»:

Վերջում Տեր Հայրն ասաց, որ այս սրբազան տաճարում պատարագները ոչ թե տարին մեկ անգամ մատուցվեն, այլ՝ ամեն կիրակի:

Սբ. Պատարագից հետո տեղի ունեցավ նաև Մկրտության արարողություն,

որի ավարտին Տեր Վազգենը Շատինի համայնքապետ Մամիկոն Սմբատյանի հետ, ով մեծ ներդրում ունի այս ուխտագնացության կազմակերպման գործում, հերթով մոտեցան բոլոր ուխտավորներին, և Տեր Հայրն օրհնեց յուրաքանչյուրի կողմից արված մատաղը:

Վերջում բազմաթիվ ուխտավորների մասնակցությամբ տեղի ունեցավ սիրո ճաշ:

Թող հավատացյալների ուխտն ընդունելի Continue reading

Advertisements

Այսօր Ս. Դեմետրիոս վկայի և Բասիլիսկոս քահանայի հիշատակության օրն է


Ս. Դեմետրիոսը, որ ծնվել էր Պարսկաստանում, ապրել է Կոստանդիանոս Մեծի իշխանության օրոք: Հավատալով Քրիստոսին` առանձնացել է Մծբինի մենաստան, Միջագետք, այնուհետև փոխադրվել է Թեոդոսիոպոլսյան մենաստան, ուր և ձեռնադրվել է սարկավագ: Վարդապետի` իրեն քահանա ձեռնադրելու մտադրության հետ չհամաձայնվելով և իրեն անարժան համարելով այդ աստիճանին` հեռացել է Եփրատի մոտ գտնվող մի լքված քարանձավ:

Հուլիանոս Ուրացող կայսրը, իր զորքերով պարսից դեմ կռվելու նպատակով, անցնելով Դեմետրիոսի քարանձավի մոտով և մուտքի մոտ տեսնելով մարդկանց բազմություն, որոնք սպասում էին բժշկվելու, հրամայում է քարերով փակել քարանձավի մուտքը, որտեղ գտնվում էին սուրբն ու իր երկու աշակերտները: Հետագայում նահատակների հրաշագործ մասունքները դուրս են բերվում քարանձավից:Ս. Բասիլիսկոս քահանան նահատակվել է 362 թվականին Հուլիանոս Ուրացող կայսեր կողմից: Continue reading