ՎԵՐԱԾՆՈՒՆԴ (ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ՎԵՐԱՊՐԱԾԻ ՀՈՒՇԵՐԸ)


Իբրահիմը կամ Աբրահամը

 

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Վերադարձի երեկոյան սովորականի նման գնացի ոչխարների մոտ գիշերելու: Տե´ս, որ ընկերս փոխվել է, հնին փոխարինել էր խնուսցի 30 տարեկան մի քուրդ՝ Իբրահիմ անունով: Գեղեցիկ, համակրելի մի երիտասարդ՝ քրդական տարազով, բայց մաքուր և կոկիկ: Այդ քուրդը գյուղի երիտասարդներին պատմում էր, որ ինքն ինչ-որ քուրդ բեկի տղա է, իրենց մոտ հայերին կոտորելիս ինքը գործուն մասնակցություն է ունեցել. սիրուն հայ աղջիկների առևանգել ու զվարճացել է և ուրիշ նույնանման դրվագներ՝ վառ գույներով զարդարված, որոնց թուրք երիտասարդ ունկնդիրները հաճույքով, հիացմունքով լսում էին: Երբ ռուսական բանակը մոտեցել է իրենց սահմաններին, թողել էր տուն ու տեղ և նահանջել էր թրքական բանակի հետ:

Այդ քրդի պատմածներն ինձ վրա շատ վատ տպավորություն գործեցին, և ես այդ մարդուն ներքուստ ատեցի, բայց զարմանալին այն էր, որ երբ ես ու ինքն առանձին էինք լինում, բոլորովին այլ բաների մասին էր խոսում և երբեմն էլ հայերեն հեղափոխական երգեր էր երգում, իսկ երբ հարցնում էի, թե այդ հայերեն երգերն ումից ես սովորել, ասում էր, որ, իբր, իրենց տանը եղել են հայ մշակներ՝ իրենց ընտանիքներով, դրանց երեխաներից է սովորել երգերը և հայերեն խոսելը, բայց երբ հանդիպում է որևէ թուրքի, սկսում է առաջին օրվա պատմած սխրագործություններից խոսել, հետո ուրիշ մի երևույթ ևս. առաջին օրերը դժվարանում էր թուրքերեն սահուն խոսել, շատ չանցած, սկսեց սահուն խոսել, այդպես անցավ, չեմ հիշում, թե որքան ժամանակ: Continue reading

Advertisements