Լրացավ Մալիշկայի Սբ. Աննա եկեղեցու օծման 15-ամյակը


Լրացավ Մալիշկայի Սբ. Աննա եկեղեցու օծման 15-ամյակըԱյս տարի լրացավ Մալիշկայի Սբ. Աննա եկեղեցու օծման 15-ամյակը: Այդ առիթով նոյեմբերի 21-ին՝ Երեքամյա Ս. Աստվածածնի տաճարին ընծայման տոնի օրը, Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քհն. Հովհաննիսյանը մատուցեց Սբ. և Անմահ Պատարագ, որին ներկա էին Սբ. Աննա եկեղեցու այս տարվա խաչքավոր Արմեն Մաթևոսյանը, ուսուցիչներ, աշակերտներ և բազմաթիվ հավատացյալներ:Լրացավ Մալիշկայի Սբ. Աննա եկեղեցու օծման 15-ամյակը

Պատարագիչ Տեր Հայրն իր քարոզի մեջ, իր խոսքն ուղղելով ներկա հավատացյալներին, ասաց.«Շատ կարևոր է, որ մարդ իր կյանքն ապրի Աստծո կամքով: Աստծո կամքը նրա պատվիրաններն են, որոնք Աստվածաշնչի միջոցով փոխանցվել են մեզ: Մեր ժամանակներում շատ դժվար է տարբերակել լավը վատից, գեղեցիկը՝ տգեղից, կարևորը՝ անկարևորից, և շատերը այս խառնաշփոթի մեջ հաճախ կորցնում են իրենց: Եթե ուզում ենք չսխալվել, քայլել ապահով այս կյանքում, ապա պետք է հետևենք Քրիստոսին և ապրենք նրա պատվիրաններով»: Continue reading

Advertisements