Այսօր Ս. Հուլիանե և Վասիլուհի կույսերի հիշատակության օրն է


Այսօր Ս. Հուլիանե և Վասիլուհի կույսերի հիշատակության օրն էՀուլիանե և Վասիլուհի անունով շատ կույսեր կան Տոնացույցներում: Բայց հայկական Տոնացույցում հիշատակվողները Նիկոմիդիա քաղաքից են:Ս. Հուլիանեն (†304) մանուկ հասակից իրեն նվիրել է կուսական կյանքին: Դիոկղետիանոս կայսեր հալածանքների օրերին մերժում է մի հեթանոս երիտասարդի ամուսնության առաջարկը և տարվում դատարան:

Երբ բազմաթիվ չարչարանքներից և փորձություններից հետո սրբին հանում են այրելու, խարույկն ինքն իրեն հանգչում է: Սա առիթ է դառնում բազմաթիվ ներկաների դարձին, որոնք տեղում էլ նահատակվում են: Իսկ Ս. Հուլիանեին գլխատում են, 19 տարեկանում:Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Հուլիանե և Վասիլուհի կույսերի հիշատակը տոնում է Ա Հիսնակի կիրակիին հաջորդող երկուշաբթի օրը: Continue reading

Advertisements