ՎԵՐԱԾՆՈՒՆԴ (ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ՎԵՐԱՊՐԱԾԻ ՀՈՒՇԵՐԸ)


 

 Իբրահիմը կամ Աբրահամը

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Աբրահամը մեզ պատմեց իր ոդիսականը. ինքը եղել է Խնուս գավառի Խալիլ Չավուշ գյուղից, Բաբախենց կոչված հարուստ կալվածատեր, բազմանդամ ընտանիքի միջնեկ որդին, ունեցել է իրենից մեծ ու փոքր եղբայրներ և հորեղբոր տղաներ: Փոքր եղբայրը Պոլսում Բերբերյան դպրոցի ուսանող է եղել: Հորեղբայրն ունեցել է հեղափոխական որդի և դուստր և այլ ազգակից հարազատներ, որոնք զոհվել են եղեռնի ժամանակ, ողջ մնացել է Պոլսում եղած եղբայրը, իսկ ինքն ինչպե՞ս է փրկվել եղեռնից:

Նախքան առաջին աշխարհամարտը հորեղբոր աղջիկը սիրահարվում է քուրդ բեկի տղայի և նրա հետ փախչում, դառնում նրա կինը: Երբ եղեռնն սկսվում է, հորեղբոր աղջիկը գնում է հորանց տուն և ասում, որ ես չեմ կարող ամբողջ մեր գերդաստանին փրկել եղեռնից, ուստի թույլ տվեք գոնե Աբրահամին, կնոջն ու փոքրիկ աղջկան տանեմ, որպես մեր գերդաստանի նմուշ պահեմ: Այդպիսով՝ Աբրահամը կնոջը և աղջկա հետ փրկվում են սպանդից: Continue reading

Advertisements