Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանի քարոզը՝ նվիրված Ս. Առաքյալներին և մեր առաջին լուսավորիչներ Թադեոսին և Բարդուղիմեոսին


Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. Ամէն:

«Հեռու վանեք ձեզանից հին մարդուն…,

նորոգվեք ձեր մտքով ու հոգով եւ հագե΄ք

նոր մարդը, որ ստեղծված է ըստ Աստծու`

արդարությամբ եւ ճշմարիտ սրբությամբ»

(Եփես., 4, 22-25):

Պողոս առաքյալի` եփեսացիների ուղղված նամակի այն տողերը բնութագրում են քրիստոնյա մարդուն որպես մտավոր եւ հոգեւոր ներդաշնակությամբ օժտված անհատականություն: Այս լուսավոր պատգամը խորհրդանշորեն պայծառակերպում է այսօրվա` Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալներին նվիրված տոնի իմաստը, որովհետև նրանք էին Հիսուսի խոսքի առաջին տարածողները և նրա Եկեղեցու հիմնադիրները Հայաստանում: Այս տոնը մեծ ակնածանքով ու փառաբանությամբ է ոգեկոչում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, որի հենասյուները հանդիսացան սրբացած այս առաքյալները:

Իմ նպատակն այսօր ոչ միայն ներկայացնելն է պատմական այն ժամանակաշրջանը, բազում դժվարությունները, երբ և որոնց պայմաններում իրենց առաքելությունն իրականացրեցին աստվածային նախախնամության կամքով Հայսատան եկած առաքյալները, այլ նաև անդրադառնալը այն մեծ արժեքին, ազգապահպան բացառիկ դերին, որ ունեցավ և ունի այդ առաքելությունը: Նրա դերը բացառիկ է նաև 1700-ամյա քրիստոնեական պատմություն ունեցող այսօրվա Հայաստանի գոյատևության համար:

Իսկ ովքե՞ր էին Ս. Թադեոսը և Ս. Բարդուղիմեոսը:Նրանք Հիսուսի ընտրած 12 առաքյալներից էին, որոնք տարածելու էին աստվածային սիրո լույսն աշխարհում: Նրանք և մյուս առաքյալները սրբակենցաղ անձինք էին, Տիրոջ կողմից ընտրված անձինք, որոնք նրա խոսքի պատգամախոսները պիտի դառնային:

Առաքյալները, ընդհանրապես, հոգևոր մեծ ներուժի ու ներաշխարհի տեր, ինչպես նաև իրենց կոչման կարևորության գիտակցությամբ օժտված, զոհաբերության ոգով ապրող և գործող նվիրյալներ էին: Ոգեղեն այդ հատկանիշներն էին զարդարում նաև Ս. Թադեոսին և Ս. Բարդուղիմեոսին: Դրա վկայությունը նրանց գործունեությունն էր Հայաստանում, իսկ այդ գործունեությունն աստվածահաճո էր, բայց ոչ բնավ` դյուրին: Այսօր ընթերցված Մատթեոսի ավետարանից տեղեկանում ենք, թե ինչպես Հիսուս, մի օր տեսնելով իրեն շրջապատող բազմությունը, ասաց իր աշակերտներին.«Հունձքն առատ է, իսկ մշակները` սակավ: Արդ աղաչեցեք հնձի տիրոջը, որմշակներ հանի իրհնձի համար» /Մատթ., 9, 37-38/: Նա իր ընտրած 12 առաքյալներին պիղծ դևեր հանելու և ամեն ցավ ու հիվանդություն բժշկելու կարողություն տվեց և հետագայում 72 առաքյալներ ևս ընտրեց, որոնց ուղարկելու էր «որպես ոչխարներ գայլերի մեջ»:

Նա իր բոլոր առաքյալներին այս պատգամը տվեց. «Ինչպես Հայրն ինձ ուղարկեց, Ես էլ ձեզ եմ ուղարկում:Գնացե΄ք,ուրեմն աշակերտ դարձե΄ք բոլոր ազգերին» /Մատթ. 28, 18-20/: Նրանցից Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները բռնեցին իրենց դժվարագույն առաքելության ուղին` դեպի հեթանոս կռապաշտության խավարի մեջ մթագնած Հայաստան աշխարհ: Եդեսիա գնալուց և Աբգար թագավորին բժշկելուց հետո Ս. Թադեոսը եկավ և իր քարոզչությունը սկսեց բուն Հայաստանում: Նա անցավ Արտազ գավառի Շավարշավան քաղաքը, ուր դարձի բերեց շատերին, այդ թվում նաև արքայադստերը` Սանդուխտ կույսին: Այս ամենից զայրացած հայոց Սանատրուկ թագավորը պահանջեց բազում տանջանքների ենթարկել առաքյալին և նորադարձներին, որպեսզի ուրանան Քրիստոսին: Սակայն նրանք չհրաժարվեցին Ճշմարիտ լույսից ու նահատակվեցին:

Մոտավորապես նույն ժամանակաշրջանում Հայաստան եկավ նաև Ս. Բարդուղիմեոսը: Նրա քարոզչության շնորհիվ նորադարձներն ավելի շատացան, որոնց մեջ նաև Սանատրուկի քույրը՝ Ոգուհին: Սակայն Ս. Բարդուղիմոսին նույնպես վիճակվեց նահատակի ճակատագիրը: Ավանդությունն ասում է, որ առաջին առաքյալներն իրենց հետ Հայաստան բերեցին նաև մի քանի նվիրական սրբություններ՝ Հիսուսի պատկերով դաստառակը՝ թաշկինակը, Սուրբ Գեղարդը, որով զինվորը խաչի վրա խոցեց Հիսուսի կողը, Աստվածամոր պատկերը և Հիսուսի տված յուղը, որը մինչև օրս մյուռոնօրհնության ժամանակ խառնվում է նորին:

Հայաստանում առաջին քրիստոնյա համայնքի հիմնադիր առաքյալներն օժտված էին աստվածային իմաստությամբ և Հիսուսի գործը քարոզելու յուրահատուկ շնորհով, աստվածային տեսիլքով ու երազով, սակայն այս ամենից բացի, նրանց մի հզոր ուժ էր տրված, որպեսզի երբեք չխոնարհվեին չարի առաջ, լինեին ուժեղ, վճռական ու նվիրյալ:  Այդ ուժը հանուն իրենց նպատակի, հանուն իրենց գործի հաջողության, մինչև զոհաբերություն գնալու ուժն էր: Հիսուսի առաքյալներն իրենց առաքելության առաջին իսկ պահից գիտակցեցին, որ իրենց ճանապարհը, նախ և առաջ զոհաբերության ճանապարհն է: Այդ անանձնական գիտակցությամբ էլ նրանք նվիրվեցին իրենց գործին, որն էլ դարերի համար հավերժացրեց դրա կարևորությունը:

Իսկ ո՞րն է Ս. Թադեոսի և Ս. Բարդուղիմեոսի զոհաբերության խորհուրդը մեզ՝ հայ քրիստոնյաներիս համար: Continue reading

Advertisements

Այսօր Ս. Առաքյալների և մեր առաջին լուսավորիչներ Թադեոսի և Բարդուղիմեոսի հիշատակության օրն է


Այսօր Ս. Առաքյալների և մեր առաջին լուսավորիչներ Թադեոսի և Բարդուղիմեոսի հիշատակության օրն է Այսօր Ս. Առաքյալների և մեր առաջին լուսավորիչներ Թադեոսի և Բարդուղիմեոսի հիշատակության օրն էՍ. Թադեոսը և Ս. Բարդուղիմեոսը Քրիստոսի անխոնջ 12 առաքյալներից էին, որոնք գալով Հայաստան` քրիստոնեություն քարոզեցին հայ ժողովրդին` արժանանալով «առաջին լուսավորիչներ» կոչմանը: Դեռևս քրիստոնեության արշալույսին, նրանք նահատակվեցին Հայաստանում: Առաքյալների գործունեության արդյունքում 301 թվականին հայ ժողովուրդն աշխարհում առաջինը քրիստոնեությունը հռչակեց իբրև պետական կրոն:

Հիրավի, այս սրբազան առաքյալների դերը կարևորվում է երկհազարամյա քրիստոնյա հայ ժողովրդի կյանքում, որն հավատով և ջերմեռանդ սիրով լի է դեպի մայր եկեղեցին: Ամեն տարի Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում մատուցվում է Սուրբ և անմահ Պատարագ` ի հիշատակ Ս. Առաքյալների: Continue reading