
Քարանձավները, որտեղ հայտնաբերվել են Մեռյալ ծովի մագաղաթները
Մարդկանց մեջ ընդունված է Աստվածաշունչն ընկալել որպես մեկ մեծ գիրք։ Բայց բավական է բացել Աստվածաշունչը, և պարզ է դառնում, որ այն իրականում գրքերի ժողովածու է՝ կազմված 66(Քրիստոնեական հին եկեղեցիները, այդ թվում նաև Հայ Առաքելական Սբ Եկեղեցին, որպես Հին Կտակարանի կանոն են ընդունում եբրայերենից հունարեն Յոթանասնից թարգմանությունը, ըստ որի վերոհիշյալ գրքերին ավելանում են ևս ինը գրքեր՝ Եզրաս Ա, Հուդիթ, Տոբիթ, Մակաբայեցիներ Ա – Գ, Իմաստություն Սողոմոնի, Միրաք, Բարաք։)

Քումրանում հայտնաբերված երկու մագաղաթներ
գրքերից։ Մի քանիսը ծավալուն են, մյուսները՝ շատ կարճ, մի քանիսը գրվել են Հռոմեական կայսրության ժամանակաշրջանում, մյուսները դրանից դարեր առաջ։ Գրքերը նաև տարբերվում են իրենց բովանդակությամբ, որոշ գրքեր պատմական են, որոշ գրքեր՝ բանաստեղծական, մի քանիսն ընդգրկում են իմաստուն ասացվածքներ, իսկ մյուսներն անձնական նամակներ են։
Աստվածաշունչը կազմված է երկու բաժնից՝ Հին Կտակարան և Նոր Կտակարան։
Հին Կտակարան
Հին Կտակարանը, որի մեջ ընդգրկված են Աստվածաշնչի առաջին 39 գրքերը, կազմված է հրեական կրոնական գրություններից։ Սկզբնապես այն գրվել է եբրայերեն կամ արամեերեն, բայց բնագրի օրինակներից ոչ մեկը չի պահպանվել։ Փաստորեն, մինչև 1947թ. մենք որևէ տեղեկություն չենք ունեցել Հին Կտակարանի այն օրինակների վերաբերյալ որոնք թվագրվում են ՔՀ մինչև 9-րդ դարը։ Այդ թվականին հայտնաբերվեցին Մեռյալ ծովի հայտնի մագաղաթները։ Պարզվեց, որ դրանք ընդգրկում են Հին Կտակարանի գրքերը, բացի Եսթերի գրքից, և թվագրվում են մոտավորապես Քրիստոսի ժամանակաշջանից։
Մեռյալ ծովի մագաղաթները, որոնք պատկանել են Մեռյալ ծովի մոտ գտնվող Քումրանում ապրող հրեական կրոնական համայնքի գրադարանին, շատ էական նշանակություն ունեցան, քանի որ ըստ դրանց պարզվեց, որ հարյուրավոր տարիների ընթացքում Հին Կտակարանի խոսքերը շատ Continue reading