Այսօր Ս.Գենարիոս եպիսկոպոսի և Մերկերիոս զինվորի հիշատակության օրն է


Այսօր Ս.Գենարիոս եպիսկոպոսի և Մերկերիոս զինվորի հիշատակության օրն էԳենարիոս անունը լատիներեն Յանվարիոս է, իսկ իտալերեն՝ Կենարո: Ենթադրվում է, որ ծնվել է երրորդ դարի սկզբին: Ծնողները հարուստ և ճանաչված էին: Եղել է Իտալիայի Բենեվենտ քաղաքի եպիսկոպոսը: Դիոկղետիանոս կայսեր հալածանքների ժամանակ ձերբակալվել է և 305-ին նահատակվել: Նահատակության ժամանակ սրբի թափված արյունը մինչև օրս պահպանվում է Նեապոլի եկեղեցում`հատուկ փոքր սրվակի մեջ: Մերկերիոսը հռոմեական բանակի քաջ զինվորներից էր:

 Նա հոր նման Աստծուն էր պաշտում: Ի պատիվ հաղթանակի, Դեկոս կայսրը նրան կանչել է Արտեմիսի տաճարում զոհ մատուցելու: Մերկերիոսը հրաժարվել է: Նրա ձեռքերը կապել են և կրակի վրա այրել, սակայն հաջորդ օրը նա կենդանի ու բուժված է եղել և վկայել, որ Աստված է իրեն փրկել: Այդ ժամանակ կայսրը հրամայել է շիկացած շամփուրներով այրել նրա մարմինը և կտրել գլուխը: Սուրբ վկան 250 թվականին նահատակվել է:

Advertisements