Վայոց Ձորի թեմ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ՝ ԳՐՔԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ

Advertisements

Քարանձավները, որտեղ հայտնաբերվել են Մեռյալ ծովի մագաղաթները

Մարդկանց մեջ ընդունված է Աստվածաշունչն ընկալել որպես մեկ մեծ գիրք։ Բայց բավական է բացել Աստվածաշունչը, և պարզ է դառնում, որ այն իրականում գրքերի ժողովա­ծու է՝ կազմված 66(Քրիստոնեական հին եկեղեցիները, այդ թվում նաև Հայ Առաքելական Սբ Եկեղեցին, որպես Հին Կտակարանի կանոն են ընդունում եբրայերենից հունարեն Յոթանասնից թարգմանությունը, ըստ որի վերոհիշյալ գրքերին ավելանում են ևս ինը գրքեր՝ Եզրաս Ա, Հուդիթ, Տոբիթ, Մակաբայեցիներ Ա – Գ, Իմաստություն Սողոմոնի, Միրաք, Բարաք։)

Քումրանում հայտնաբերված երկու մագաղաթներ

գրքերից։ Մի քա­նիսը ծավալուն են, մյուսները՝ շատ կարճ, մի քանիսը գրվել են Հռոմեա­կան կայսրության ժամանակաշրջա­նում, մյուսները դրանից դարեր առաջ։ Գրքերը նաև տարբերվում են իրենց բովանդակությամբ, որոշ գրքեր պատմական են, որոշ գրքեր՝ բանաս­տեղծական, մի քանիսն ընդգրկում են իմաստուն ասացվածքներ, իսկ մյուս­ներն անձնական նամակներ են։

Աստվածաշունչը կազմված է երկու բաժնից՝ Հին Կտակարան և Նոր Կտակարան։

Հին Կտակարան

Հին Կտակարանը, որի մեջ ընդգրկված են Աստվածաշնչի առաջին 39 գրքերը, կազմված է հրեական կրոնա­կան գրություններից։ Սկզբնապես այն գրվել է եբրայերեն կամ արամեերեն, բայց բնագրի օրինակներից ոչ մեկը չի պահպանվել։ Փաստորեն, մինչև 1947թ. մենք որևէ տեղեկություն չենք ունեցել Հին Կտակարանի այն օրինակների վերաբերյալ որոնք թվագրվում են ՔՀ մինչև 9-րդ դարը։ Այդ թվականին հայտնաբերվեցին Մեռյալ ծովի հայտնի մագաղաթները։ Պարզվեց, որ դրանք ընդգրկում են Հին Կտակարանի գրքերը, բացի Եսթերի գրքից, և թվագրվում են մոտա­վորապես Քրիստոսի ժամանակաշջանից։

Մեռյալ ծովի մագաղաթները, որոնք պատկանել են Մեռյալ ծովի մոտ գտնվող Քումրանում ապրող հրեական կրոնական համայնքի գրա­դարանին, շատ էական նշանակութ­յուն ունեցան, քանի որ ըստ դրանց պարզվեց, որ հարյուրավոր տարինե­րի ընթացքում Հին Կտակարանի խոսքերը շատ քիչ են փոփոխվել։

Մենք ստույգ չգիտենք, թե Հին Կտակարանի գրքերը ինչպես են ժողովվել մեկ ժողովածուի մեջ, բայց հայտնի է, որ հրեաներր այն բաժանել են երեք խմբի.

  1. Օրենք. Հին Կտակարանի առա­ջին հինգ գրքերը։
  2. Մարգարեներ. մարգարեների գրությունները, ինչպես՝ Եզեկիել և Եսայի մարգարեների, նաև պատմա­կան գրքեր, ինչպես՝ Գ և Դ Թագավորությունները։
  3. Գրություններ. Առակների և Հոբի գրքերը՝ իրենց իմաստուն խոսքե­րով, նաև ավելի ուշ գրված պատմա­կան գրքեր, ինչպես օրինակ՝ Ա և Բ Մնացորդաց և Եզրասի գրքերը։

Քրիստոնյաները սովորա­բար Հին Կտակարանի գրքերը բաժա­նում են 4 խմբի.

  1. Օրենք՝ Ծննդոց-Երկրորդ Օրենք
  2. Պատմություն՝ Հեսու-Եսթեր
  3. Իմաստություն՝ Հոբ-Երգ Երգոց
  4. Մարգարեներ՝ Եսայի-Մաղաքիա

ՇԱՐՈւՆԱԿԵԼԻ…

Աղբյուրը՝ Թիմ Դաուլլի “Աստվածաշնչի ուղեցույց”

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

1999

Advertisements