Վայոց Ձորի թեմ

ՄՅՈՒՌՈՆՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ

Advertisements

Հոգևոր խնդության և բերկրանքի օրեր և պահեր ապրեցինք, քանզի Վեհափառ Հայրապետի ձեռամբ օրհնվեց Սրբալույս Մյուռոնը: Այն այժմ տաք է, որը սպասում է մեզանից յուրաքանչյուրին՝ իր հրաշագործ զորությամբ այլակերպելու մեր կյանքը՝ այն լցնելով հույսով, հավատով և սիրով: Մյուռոնօրհնությունը հրաշալի առիթ էր՝ մերձենալու աստվածահիմն Ս. Էջմիածնի խորհրդին և մեր միասնական աղոթքը վերառաքելու առ Աստված՝ հանուն Հայոց Եկեղեցու անսասանության և մեր Հայրենիքի բարօրության:

 Մյուռոնի արծաթե կաթսան այժմ դրված է Մայր Տաճարում և հնարավորություն ունենք համբուրելու և օրհնություն ստանալու նոր Մյուռոնից: Տաք Մյուռոնը կանչում է մեզ՝ համախմբվելու Մայր Եկեղեցու շուրջ, և այդ աստվածային ջերմությունը մշտապես պահպանելու ամեն օր: Աստված պահապան ամենքիս. ամեն:

Տ. Զաքարիա վրդ. Բաղումյան

Advertisements