Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը


Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացըՀայոց ցեղասպանության ամենասև էջը թուրքական պետության կողմից իրականացված հայակական ցեղասպանությունն է, որը հայ ժողովրդին հասցրել է մարդկային, տարածքային, մշակութային և նյութական անդառնալի կորուստներ:

1948թ. դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ն ընդունեց «Ցեղասպանություն հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիա»: Այն միջազգային իրավունքի տեսանկյունից ցեղասպանությունը բնորոշող և դրա համար պատիժ սահմանող փաստաթուղթ է: Ցեղասպանություն են համարվում այն գործողությունները, որոնք կատարվում են որևէ ազգի, ցեղային կամ կրոնական խմբի լիակատար կամ մասնակի ոչնչացման մտադրությամբ:

Հինգ կետերով թվարկվում են այն գործողությունները, որոնցից յուրաքանչյուրը համարվում է ցեղասպանության ակտ. 1. Խմբի անդամների սպանությունը, 2. Նրանց մարմնական լուրջ վնասվածք կամ մտավոր խանգարում պատճառելը, 3. Խմբի համար այնպիսի կենսապայմանների ստեղծումը, որոնց նպատակն է այդ խմբի լիակատար կամ մասնակի ֆիզիկական ոչնչացումը, 4. Խմբի ներսում ծննդաբերության կանխմանն ուղղված միջոցառումները, 5. Երեխաների հանձնումը մարդկային մի խմբից մյուսին:

Օսմանյան կայսրությունում 1878-1922թթ. տեղի են ունեցել բոլոր 5 կետերում նշված գործողությունները հայ ժողովրդի նկատմամբ: Հայոց ցեղասպանությունն իրականացվել է ավելի քան 4 տասնամյակների ընթացքում և եղել է թուրքական իշխանությունների պետական քաղաքականությունը: Այն իր գործադրման բնույթով ու եղանակներով կարելի է բաժանել 3 փուլերի:

Առաջին շրջանը ընդգրկում է 1878-1914թթ. միջև ընկած ժամանակաշրջանը: Այն համընկնում է Աբդուլ Համիդ սուլթանի իշխանության տարիներին և երիտթուրքերի կառավարման սկզբնական շրջանին: Այս փուլում խոշոր զանգվածային ջարդեր տեղի ունեցան 1894-1896թթ. և 1909թ.: Հայերի կոտորածներն իրականացվեցին առանց բռնագաղթի, տեղերում: Դա հնարավորություն էր տալիս որոշ չափով դիմադրել ջարդարարներին և այն չվերածվեց համընդհանուր բնաջնջման: Միաժամանակ, այնպիսի պայմաններ ստեղծվեցին, որոնք հայերին ստիպում էին արտագաղթել հայրենիքից:

Ամենաողբերգականն ու զարհուրելին 1915-1916թթ. տեղի ունեցած Մեծ եղեռնն էր: Continue reading

Advertisements

«Մի′ սպանիր» ծրագրի շրջանակներում հանդիպում Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջում


Վայոց ձորի թեմի աշխատակցուհի Խնկանուշ Մարկոսյանը  «Մի′ սպանիր» ծրագրի շրջանակներում հանդիպում  ունեցավ Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջի ուսանողների հետ:

«Մի′ սպանիր» ծրագրի մասին Continue reading