Քրիստոնեության իսկությունը


Քրիստոնեության իսկությունը

ԽՄԻՉՔ ԵՎ ԽՆՋՈՒՅՔ

 

Քրիստոնեության իսկությունըՏարբեր նշանակալի առիթներով տոնական սեղաններին լինում են ուտելիքներ, ինչպես նաև զովացուցիչ և ոգելից, զվարթացուցիչ խմիչք­ներ։ Որոշ աղանդներ մոլորեցնում են իրենց միամիտ հետևորդներին՝ ասելով, թե դատապարտելի է սեղաններին խմիչքներ դնելը, իսկ ոմանք էլ ավելի ծայրահեղության գնալով՝ արգելում են անգամ տոնական որևէ առիթ նշելը։

Սակայն այդպիսի սխալ ուսուցումները հիմնված չեն Աստվածաշնչի վրա։ Քրիստոս Ինքը պատվիրեց առաքյալներին, որ զատկական ընթրիքը պատրաստեն (Մատթ. 26.19, Մարկ. 14.16, Ղուկ. 22.8, 13), և այդ ժամանակ, ըստ հինկտակարանյան պատվերի (Ելք 12.3-5), սեղանին կար պատրաստված գառ և խմիչք, որից օգտվեցին Քրիստոս և առաքյալ­ները։

 Քրիստոս Իր ներկայությամբ պատվեց Կանայի հարսանիքը (Հովհ. 2.1-3)՝ դրանով ցույց տալով, որ դատապարտելի չէ և ընդունելի է նման առիթներով խնջույքների կազմակերպումը։ Քրիստոս կերավ ու նաև խմեց ոչ միայն Իր երկրային կյանքի ընթացքում, այլ նաև Իր Հարությունից հե­տո (Ղուկ. 24.42), որի մասին Գործք Առաքելոցում հաղորդում է Պետրոս առաքյալը. «Կերանք ու խմեցինք նրա հետ մեռելներից Նրա հարություն առնելուց հետո» (10.41)։ Continue reading

Advertisements

«Ես մենակ չեմ» ծրագիրը շարունակվում է


Դեկտեմբերի 3-ը Հաշմանդամության միջազգային օրն էր: «Ես մենակ չեմ» ծրագրի շրջանակներում Վայոց ձորի թեմի աշխատակցուհի Խնկանուշ Մարկոսյանի նախաձեռնությամբ Հաշմանդամության միջազգային օրվան նվիրված փոքրիկ միջոցառում էր կազմակերպվել Եղեգնաձորի Երիտասարդական կենտրոնի սրճարանում, որին մասնակցում էին Եղեգնաձորի տարածաշրջանի սահմանափակ կարողություններով 30 երեխաներ, որոնց գեղարվեստական կատարումներով ողջունելու էին եկել իրենց հասակակից շուրջ 10 շնորհալի աշակերտներ:

«Ես մենակ չեմ» ծրագրի նպատակն է սահմանափակ կարողություններով երեխաների ինտեգրումը հասարակությանը:

Այս գեղեցիկ տոնական միջոցառմանը մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, Եղեգնաձորի քաղաքապետի տեղակալ Վարդան Ավագյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ՏՀԿ բաժնի պետ Սոնա Մարգարյանը, ով ընթերցեց Continue reading

ՎԵՐԱԾՆՈՒՆԴ (ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ՎԵՐԱՊՐԱԾԻ ՀՈՒՇԵՐԸ)


 

 Հյուսեինի մահը

 

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Ինձանից առաջ Հյուսեինենց տանը լինում է սեբաստացի հայ մի տղա՝ Թորգոմ անունով, արհեստով՝ սափրիչ, 18-20 տարեկան, որը որոշ ժամանակ մնալուց հետո ցանկություն է հայտնում Մալաթիա գնալ: Այդ ընթացքը Հյուսեինին դուր չի գալիս: Մի օր Հյուսեինը, Թորգոմը մեզ արդեն ծանոթ Հյուսեինի ընկեր Ալի Թումմինը երեքով այգիներում ման էին գալիս, ինչպես է պատահում, որ Թորգոմը առաջ է անցնում, Հյուսեին կոչված սրիկան առիթից օգտվում է և ատրճանակի 3 հարվածով թիկունքից  դավադրաբար սպանում է` համաձայն Ալի Թումմի պատմածի:

1916 թ. աշնանը Հյուսեինը զորոկոչվեց ռազմաճակատ: Գնալուց փրկելու համար միջոցը գտան. նրան ընդունել տվեցին իր ձիով փոխադրական վաշտ: Մի ամիսը չլրացած՝ տարան Մալաթիա զինվորական հիվանդանոց և այդտեղ էլ մահացավ՝ իր կատարած անխիղճ սպանության դիմաց:

 

Վերադարձ Մալաթիա

 

Անցավ նաև 1916-1917 թվականի ձմեռը: Գարնան մայիս ամսին տիրուհիս չեմ հիշում, թե ինչ գործով ինձ ուղարկեց Մալաթիա: Գյուղ գնալուց ի վեր քույրերիցս լուր չունեի, ուստի որոշեցի առիթից օգտվել և քույրերիս գտնել: Քաղաքում գործս վերջացնելուց հետո սկսեցի որևէ մի ծանոթ փնտրել և հանդիպում եմ Հյուսնյան Հարությունին, նրանից վերցնում քեռուս կնոջ՝ Աղավնիի հասցեն, գնում ու գտնում եմ նրանց: Քեռուս կինն իր 3 աղջիկներով մնում էր որպես հարճ և աղախին քաղաքի դատախազ, ամուրի Հասան էֆենդիի մոտ: Continue reading