ՎԵՐԱԾՆՈՒՆԴ (ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ՎԵՐԱՊՐԱԾԻ ՀՈՒՇԵՐԸ)


 

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Մի քանի ժամ իրենց մոտ մնալուց հետո գնացի քաղաքամեջ՝ քեռուս տղաներին տեսնելու: Շուկայում հանդիպեցի Մաթևոսին, ասաց, որ քույրերը՝ Աղավնին և Սաթենիկը, եկել են, գնում ենք իրենց տուն: Աղավնին ու Սաթենիկն ինձ ընդունեցին որպես հարազատ, պատմեցին իմ խեղճ ծնողների, մեծ քրոջս՝ Մարոյի և եղբորս ողբերգական վախճանը, որն արդեն նկարագրել եմ նախորդ էջերում: Այդ օրը մնում եմ իրենց մոտ, որքան զղջացի, որ գյուղից բերած սննդամթերքը տվել եմ քեռեկինին, որի կարիքը չուներ, իսկ Աղավնիենց համար մեծ օգնություն կլիներ: Դրանից հետո հաճախ քաղաք էի գնում ազգականներիս տեսության: Գյուղում մնալ չէի ցանկանում, ուզում էի հարազատներիս մոտ լինել:

Վերև նշված դեպքերից անցել էր 2-3 ամիս: Արդեն գյուղացիք սկսել էին իրենց հասած ցորենի արտերը քաղել: Մի գիշեր Աբրահամի հետ կալերից 50 կգ ցորեն թռցրինք և շալակով տարա քաղաք ու չորս ոսկիով վաճառեցի: Այդ չարաբաստիկ օրը քեռեկինի հետ որոշեցինք, որ մի քանի օրից թողնեմ գյուղը, վերջնականապես տեղափոխվեմ քաղաք իրենց մոտ:

Հայերի անտեր մնացած այգիներից մեկում ազատ տարածության վրա Հասան էքենդին ցորեն էր ցանել տվել, երբ գյուղից փոխադրվեցի իրենց մոտ, ինձ առաջարկեցին այդ ցորենը քաղել, ծեծել, որից հետո խոստանում են ինձ համար առևտրական խանութ բացել: Ես՝ միամիտս, խանդավառված այդ սուտ խոստումներից, նշված աշխատանքները եռանդով կատարեցի և ստացված ցորենը տուն փոխադրեցի: Այդ աշխատանքներին ինձ օգնեց քեռուս տղան՝ Միհրանը: Այդ օգնության համար նրան խոստացել էին 30 կգ ցորեն, բայց քեռեկինը չտվեց: Միհրանի օգուտն այն եղավ, որ իր հիմնական աշխատանքից զրկվեց: Continue reading

Advertisements

Քրիստոնեության իսկությունը


Քրիստոնեության իսկությունը

 

 

ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆՁՆԱԶՈՀՈՒԹՅՈՒՆ

Քրիստոնեության իսկությունըՈրևէ արարք առաքինություն կամ մեղք, արատ է դարձնում հիմնա­կանում մարդկային մտադրությունը։ Օրինակ՝ ողորմությունը կարող է դառնալ ցուցամոլություն, սերը, խոնարհությունը՝ քծնողություն, երես­պաշտություն։ Նույնպես սեփական կամքով մահվան գնալը հուսահա­տության դեպքում դառնում է ինքնասպանություն, իսկ վեհ և աստվածա­հաճո նպատակների համար՝ անձնազոհություն։

Օրինակներ բերենք Հին և Նոր Կտակարաններից։ Սավուղը և իր գինակիրը թշնամիների ձեռքը չընկնելու համար հուսահատությունից ինքնասպանություն գործեցին (Ա Թագ. 31.5), իսկ Ռաքսը ինքնասպանություն գործեց Աստծո վերահաս պատիժը թշնամիներին հիշեցնելու համար (Բ Մակաբ. 14.37-46)։ Սեփա­կան կամքով կյանքից հրաժարվելու հակադիր մղումներ տեսնում ենք եր­կու առաքյալների մոտ՝ Հուդան հուսահատությունից (Մատթ. 27.5), իսկ Պողոսը Քրիստոսի հետ լինելու ցանկությունից (Փիլիպ. 2.23)։

Ինքնասպանությունը լինում է հետևյալ երեք հիմնական մղումներով։ 1. հուսահատություն, որի դրսևորումն ունեցան Սավուղը, իր գինակիրը և Հուդան։ 2. Կեղծ պատրանքներ, որ այսօր տեսնում ենք աղանդավորների մոտ, ովքեր կարծում են, թե այդ ճանապարհով պիտի ընկնեն Երկնքի Ար­քայություն։ Այդպիսին են հատկապես այսօրվա ինքնասպան-ահաբեկիչները, որոնք հիմնականում ներկայացուցիչներն են մուսուլմանական վահաբիստական աղանդի։ 3. Վեհ նպատակի իրագործման համար։ Continue reading