ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ԹԱՐԳՄԱՆՈւԹՅՈւՆՆԵՐԸ


ՔԱ երրորդ դսւրում յոթանասուն հրեա գիտնականներ նախաձեռնեցին Հին Կտակարանի հունարեն թարգմանությունը։ Դա Ասավածաշնչի

Աստվածաշնչի ձեռագիր արտագրող և այն խնամքով զարդարող վանական

Աստվածաշնչի ձեռագիր արտագրող և այն խնամքով զարդարող վանական

(ընդհանրապես որեէ հատվածի) առաջին թարգմանությունն էր։ Ավելի ուշ Նոր Կտակարանից հատվածներ թարգմանվեցին ղպտերեն և ասորերեն լեզուներով, Հերոնիմոսը կատարեց Ասավածաշնչի լատիներեն թարգմանությունը։

V դարի առաջին կեսին, Ս. Մեսրոպի և Ս. Սահակի ջանքերով, Ասավածա­շունչը թարգմանվեց հայերեն ասորերենից և ապա վերախմբագրվեց հունարեն բնագրին համապատասխան: Առաջին հրատարակությունը կատարվեց 1666 թվականին, Ամստերդամում, Ոսկան Երևանցու կողմից։ Գրաբար Ասավա­ծաշնչի վերջին հրատարակությունը կատարել է Հայասաանի Աստվածաշնչային Ընկերությունը, 1998 թվականին։ Այս դարաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում եղել է ես ինը հրատարակություն։

Ասավածաշնչային Ընկերությունները լավագույնս ջանում են Աստծու խոսքի թարգմանության բնագավառում հմուտ մասնագետներ համախմբելու ուղղությամբ՝ նպատակ ունենալով բավարարել եկեղեցիների պահանջները։ Այժմ ընթանամ են Սուրբ Գրքի 600-ից ավելի տարբեր լեզուներով թարգմանության սւշխատանքներ։ 456 լեզուներով Ասա­վածաշնչի որոշ բաժիններ թարգմանվում են առաջին անգամ։ Մյուս լեզուներով, որոնցով գոյություն ունեն Ասավածաշնչի վաղ թարգմանություններ, կատարվում են նոր թարգմանություններ՝ արդի ըն­թերցողին մատչելի ժամանակակից լեզվով։ Թարգմանչական աշխատանքներին մասնագիտական աջակցություն է ցուցաբերվում Միացյալ Ասավածաշնչա­յին  Ընկերությունների՝ թարգմանության գծով խորհրդատուների բարձրակարգ խմբի կողմից։

Ի՞ՆՉ է ԱՍՏՎԱԾԱՇՈւՆՉՆ ԻՐԱԿԱՆՈւՄ Continue reading

Advertisements

Այսօր Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի, Մարուգե ճգնավորի և Մելիտոս եպիսկոպոսի հիշատակության օրն է


Այսօր Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի, Մարուգե ճգնավորի և Մելիտոս եպիսկոպոսի հիշատակության օրն էՍ. Հակոբ Մծբնա Հայրապետն Ընդհանրական Եկեղեցու հեղինակավոր և սիրված սրբերից է: Կատարած բազում հրաշքների շնորհիվ նրան կոչել են նաև «Սքանչելագործ»: Վարքագրական աղբյուրների համաձայն` Սբ. Հակոբը պարթևական տոհմից էր և մեր առաջին Հայրապետ Սբ. Գրիգոր Լուսավորչի հորաքրոջ որդին: Երբ Անակ Պարթևի տոհմը բնաջնջվել է, դայակները մանուկ Սուրենին և Հակոբին փախցրել են Կեսարիա, ուր նրանք դաստիարակվել են քրիստոնեական ոգով: Շատ չանցած, մանուկ Հակոբն իր քրոջ Սակդենի հետ տեղափոխվում են Պարսկաստան և որոշ ժամանակ ապրում արքունիքում: Սակայն Հակոբը թողել է այդ ճոխ կյանքը` դարձել ճգնավոր: Հետո գնացել է Մծբին` հանդիպել Մարուգե ճգնավորին, որն հռչակված էր սրբակենցաղությամբ:

Նրանից լսելով, որ մարդկանցից շատերը թեպետ հավատքի են եկել, բայց թերահավատ են և կասկածում են Նոյյան տապանի գոյությանը, որոշել է բարձրանալ լեռը` տապանը տեսնել և մի մասնիկ բերել: Հակառակ անկոտրում կամքին` չի կարողացել հասնել Արարատի գագաթը և երկար տանջվելուց հետո նիրհել: Երազում հրեշտակն այցելել է նրան և տապանից մի մասունք դրել գլխատակին: Ըստ ավանդության, Սբ. Հակոբի պառկած տեղում սառնորակ աղբյուր է բխել, բուժիչ և հրաշագործ հատկություններ ունեցել, իսկ աղբյուրի կողքին հետագայում սրբի անունով եկեղեցի է կառուցվել: Նոյյան տապանի այդ մասունքը ցայսօր պահվում է Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում: Continue reading