ՔԱ երրորդ դսւրում յոթանասուն հրեա գիտնականներ նախաձեռնեցին Հին Կտակարանի հունարեն թարգմանությունը։ Դա Ասավածաշնչի

Աստվածաշնչի ձեռագիր արտագրող և այն խնամքով զարդարող վանական
(ընդհանրապես որեէ հատվածի) առաջին թարգմանությունն էր։ Ավելի ուշ Նոր Կտակարանից հատվածներ թարգմանվեցին ղպտերեն և ասորերեն լեզուներով, Հերոնիմոսը կատարեց Ասավածաշնչի լատիներեն թարգմանությունը։
V դարի առաջին կեսին, Ս. Մեսրոպի և Ս. Սահակի ջանքերով, Ասավածաշունչը թարգմանվեց հայերեն ասորերենից և ապա վերախմբագրվեց հունարեն բնագրին համապատասխան: Առաջին հրատարակությունը կատարվեց 1666 թվականին, Ամստերդամում, Ոսկան Երևանցու կողմից։ Գրաբար Ասավածաշնչի վերջին հրատարակությունը կատարել է Հայասաանի Աստվածաշնչային Ընկերությունը, 1998 թվականին։ Այս դարաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում եղել է ես ինը հրատարակություն։
Ասավածաշնչային Ընկերությունները լավագույնս ջանում են Աստծու խոսքի թարգմանության բնագավառում հմուտ մասնագետներ համախմբելու ուղղությամբ՝ նպատակ ունենալով բավարարել եկեղեցիների պահանջները։ Այժմ ընթանամ են Սուրբ Գրքի 600-ից ավելի տարբեր լեզուներով թարգմանության սւշխատանքներ։ 456 լեզուներով Ասավածաշնչի որոշ բաժիններ թարգմանվում են առաջին անգամ։ Մյուս լեզուներով, որոնցով գոյություն ունեն Ասավածաշնչի վաղ թարգմանություններ, կատարվում են նոր թարգմանություններ՝ արդի ընթերցողին մատչելի ժամանակակից լեզվով։ Թարգմանչական աշխատանքներին մասնագիտական աջակցություն է ցուցաբերվում Միացյալ Ասավածաշնչային Ընկերությունների՝ թարգմանության գծով խորհրդատուների բարձրակարգ խմբի կողմից։
Ի՞ՆՉ է ԱՍՏՎԱԾԱՇՈւՆՉՆ ԻՐԱԿԱՆՈւՄ
Ասավածաշունչը պատմության դասագիրք չէ, թեև լի է պատմական իրադարձություններով։ Ասավածաշունչը գիտական ձեռնարկ չէ, թեև անդրադառնում է գիտնականների կողմից ուսումնասիրվող նյութերին։ Ասավածաշունչը փիլիսոփայական աշխատություն չէ, թեև նրանում արծարծվում են փիլիսոփայական հարցեր։ Ասավածաշունչը գրական գլուխգործոց չէ, թեև այն պարունակում է գեղեցկաոճ գրվածքներ։Աստվածաշունչը գիրք է Աստծու և այն մասին, թե ինչպիսին է Նա։ Այն, միևնույն ժամանակ, մատյան է այնպիսի մարդկանց մասին, ինչպիսին Աստված կամենամ է, որ լինենք, և այնպիսի կյանքի մասին, որով Աստված կամենում է, որ ապրենք։
Ասավածաշունչը պարզապես չի ուսուցանում իրականությունը, ինչպես դասագիրք։ Ասավածաշունչը տալիս է այն, ինչ ոչ մի ուրիշ գիրք չի կարող տալ։ Այն հաղորդում է Աստծու խոսքը, ներկայացնում է Աստծուն ընթերցողին և օգնում ճանաչել Նրան։
ՇԱՐՈւՆԱԿԵԼԻ…
Աղբյուրը՝ Թիմ Դաուլլի “Աստվածաշնչի ուղեցույց”
Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն
1999