ԱՍՏԾՈՒ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ


ԱՍՏԾՈՒ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Ծննդոց գրքի առաջին գլուխներում նկարագրվող դեպքերի վայրը Միջագետքն է, որտեղ, ըստ ավանդության, գտնվել են Եդեմի Պարտեզը և Բաբելոնի Աշտարակը։ Վերջինս հավանաբար կառուցված է եղել զիկկուրատի կամ տաճար-աշտարակի ձևով։ Միջագետքից էր, որ Աբրահամը սկսեց իր մեծ ճանապարհորդությունը դեպի Ավետյաց Երկիր։

Աբրահամը, իսկ ավելի ուշ՝ նրա թոռը՝ Հակոբը, սովի պատճառով գնա­ցին Եգիպտոս։ Հակոբի (կամ Իսրայելի) ժառանգները հաստատվեցին այնտեղ, բազմացան, բայց հետագայում ստրկացվեցին եգիպտացիների կողմից։ Եգիպտոսից Մովսեսի առաջնոր­դած նրանց փախուստի մասին պատմվում է Հին Կտակարանի Ելք գրքում։

Հաջորդ քառասուն տարիները նրանք անցկացրին Սինայի դաժան անապատում։ Այստեղ իսրայելացիները ստացան Տասը Պատվիրանները և օրենքների ամբողջական համա­կարգը, որոնք գրի են առնված Ելք, Ղևտական, Թվեր և Երկրորդ Օրենք գրքերում։

Ավետյաց Երկիր

Քանանի երկիրը նվաճելուց հետո իսրայելացիները գրավված տարած­քը բաժանեցին իրենց ցեղերի միջև և բնակություն հաստատեցին այդտեղ։ Նրանց և հարևան ցեղերի միջև տեղի ունեցած պայքարի մասին պատմվում է Դատավորներ գրքում։

Ազգի զարգացումը նպաստեց թագավորական հարստության (դինաստիայի) հաստատմանը, որի առաջին թագավորը Սավուղն էր։ Թագավորության և նրա բաժանման մասին պատմվում է Ա, Բ, Գ, Դ Թագավորություններ և Ա, Բ Մնացորդաց գրքե­րում։

Երուսաղեմում առաջին տաճարը կառուցվեց Սողոմոնի թագավորության օրոք։

Գերություն

Ասորեստանի հզորացման տարիներին Իսրայելի ժողովուրդը գտնվում էր թշնամու ներխուժման և իր արտաքսման սպառնալիքի տակ։ Մարգարեներից շատերը, հատկապես Եսային, նախազգուշացնում էին այս վտանգի մասին՝ այն համարելով Աստծու դատաստանի ահազանգ՝ ազ­գի մեղքերի համար։ Ի վերջո հյուսիսային թագավորության (Իսրայել) ժո­ղովուրդը գերության մատնվեց։

Բաբելացիները գրավեցին հարավային թագավորությունը (Հուդա) և հենց Երուսաղեմ քաղաքը։ Երեմիան մարգարեացավ այս դժբախտության շրջանում, մինչդեո Եզեկիել մարգարեն գերության ընթացքում իր ժո­ղովրդին նորից դարձրեց իր Աստծուն։

Հետագայում հրեաներր կամաց– կամաց վերադարձան իրենց երկիրն ու վերակառուցեցին ե՛ Երուսաղեմը, ե՛ Տաճարը (Եզրաս, Նեեմի)։

Կտակարանների միջև ընկած ժամանակահատվածը

Հին Կտակարանի վերջին գրքի գրառման ժամանակաշրջանից մինչև Հիսուսի ծնունդն ընկած ժամանակահատվածը 400 տարի է։ Դա մի շրջան էր, երբ ոչ մի մարգարե չկար՝ Աստծու պատգամն Իր ժողովրդին հայտնելու համար։ Այս ընթացքում հրեաները մշտապես ճնշման տակ էին գտնվում երկու կայսրությունների կողմից՝ Սելևկյանների, որոնք իշխում էին Ասորիքում, և Պտղոմեոսների, որոնք կառավարում էին Եգիպտոսը։

Անտիոքոս Եպիփանի իշխանության օրոք խնդիրն ավելի սրվեց. դադարեցին տաճարի զոհաբերությունները, ոչնչացվեցին սուրբ մատյանները, հրեաներին արգելվեց պահել Շա­բաթը։

Հրեաներն ուժեղ դիմադրություն կազմակերպեցին, որը սկզբում ղեկա­վարեց քահանայապետ Մատաթիան, իսկ ավելի ուշ՝ նրա երեք որդիները՝ Հուդա «դարբինը» (Մակաբայեցի), Հովնաթանը և Սիմոնը։

ՇԱՐՈւՆԱԿԵԼԻ…

Աղբյուրը՝ Թիմ Դաուլլի “Աստվածաշնչի ուղեցույց”

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

1999

 

Advertisements