ՎԵՐԱԾՆՈՒՆԴ (ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ՎԵՐԱՊՐԱԾԻ ՀՈՒՇԵՐԸ)


 

 Սրճարանի մատուցող

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Երկրորդ փորձից հետո Հասանն այլևս ոչ մի հանձնարարություն չտվեց: Աղավնին հանգստացավ, որովհետև նպատակին հասավ, միևնույն ժամանակ իր վերաբերմունքը փոխեց իմ նկատմամբ, այլևս տղան չէի, ոչ էլ էֆենդին անխիղճ, անսիրտ մարդ էր, նույնիսկ տհաճությամբ ուտելու մի բան էր տալիս: Պետք է նշել նաև, որ իմ առողջությունը խանգարվել էր, մալարիայով էի տառապում, օրընդմեջ դողացնում էի, որից հետո ջերմությունս բարձրանում էր և թուլացած ընկնում էի  մի անկյուն, իսկ այդ անսիրտ ճիվաղը ոչ մի օգնություն ցույց չէր տալիս, ցանկանում էր ինձ ուղարկել ի վերին Երուսաղեմ:

Մի առավոտ էֆենդին ինձ առաջարկեց իրեն հետևել. գնացինք Ղաներե կոչված բազարը, այնտեղ մի սրճարանում մատուցողի գործի դրեց և պատվիրեց այլևս տուն չգնալ:

Սրճարան կոչվածը 18 քառ. մետր տարածությամբ մի սենյակ էր: Մի անկյունում սուրճ, թեյ պատրաստելու օջախի նման մի կրակարան, պատերի տակ՝ թախտ, մեջտեղը՝ 2-3 սեղան՝ աթոռներով: Այդտեղ ես պիտի աշխատեի մենակ, որովհետև սրճարանի տերն ուրիշ զբաղմունք ուներ: Երեկոյան գալիս էր և գործարքից ստացված գումարը վերցնում էր: Իմ օրավարձը 8 ղրշ վճարում էր և թողնում-գնում: Այդպիսի պայմաններով սկսեցի աշխատել, բայց հագուստս չէր համապատասխանում այդ աշխատանքին. ես իմ հագուստով ավելի նման էի հովիվի, քան թե մատուցողի:

Երեկոյան, երբ սրճարանը փակեցի, մնացի մենակ, սկսեցի կշռադատել այդ կարճ ժամանակամիջոցին ինձ պատահած դեպքերը, իմ անփորձ եզրակացությամբ համոզվեցի, որ իմ ձախորդության պատճառը Հասան էֆենդին է, որովհետև չէի պատկերացնում, որ Աղավնին այնքան ստոր կլինի, որ ինձ կստիպեր, որ  իր տիրոջ հասցեին հայհոյել տալուց հետո տիրոջը կհայտնի, որ հայոհոյում եմ իր հասցեին: Նա ինձ խաբեց, քիչ թե շատ հանգիստ տեղից զրկեց, իր գործը կատարել տալուց հետո, ինձ շպրտեց փողոց: Ես ինձ մխիթարում և ասում էի, որ թուրքից լավություն սպասելը հիմարություն է:

ԻՆձ մոտ մնացել էր 70 ղրշ դրամ, այն 200 ղրշ-ից, որը թռցրած ցորենի վաճառքից ստացված գումարի իմ բաժինն էր: Չեմ հիշում, թե Continue reading

Advertisements