Այսօր Ս. Աբգար նախավկայի և Քրիստոսին հավատացող մեր անդրանիկ թագավորի հիշատակության օրն է


Այսօր Ս. Աբգար նախավկայի և Քրիստոսին հավատացող մեր անդրանիկ թագավորի հիշատակության օրն էԸստ ավանդության` Ա դարի քրիստոնյա անդրանիկ թագավորն է, պարթև Արշակունի Արշամի որդին: Նրան անվանել են «ավագ այր», որովհետև բոլորից իմաստուն և հանճարեղ էր: Նրա մասին գրել են պատմահայր Մովսես Խորենացին, ասորի Լաբուբնիա Եդեսացի և հույն Պրոկոպիոս, Եվսեբիոս պատմիչները: Թագավորը Եդեսիա քաղաքը կառուցել է այնտեղ, որտեղ հայոց զորքը պահպանում էր Եփրատի գետաբերանը հռոմեացի Կասիոս զորավարի բանակից: Հետագայում Աբգար թագավորը Մծբինից Եդեսիա է տեղափոխել արքունիքը, բոլոր կուռքերը և այլն: Այս թագավորի օրոք ծնվել է աշխարհի Փրկիչ Հիսուս Քրիստոսը: Եվ Աբգարը, լսելով Հիսուսի հրաշքների և սքանչելագործությունների մասին, հավատացել է Հիսուսին և պատգամավորների միջոցով նամակ-խնդրագիր ուղարկել Երուսաղեմ` Փրկչին, որպեսզի Նա գա և բժշկի իրեն: Այդ ժամանակ Աբգար թագավորը տառապել է չարաչար ցավերով: Continue reading

Advertisements