Քրիստոնեության իսկությունը


Քրիստոնեության իսկությունը

 

ԽՈՆԱՐՀՈՒԹՅՈՒՆ

ԴԱՍԵՐ ԱՆԱՊԱՏԱԿԱՆՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՑ

xonarhutyunՍուրբ Մակարը, վաղ այրիանալով, հեռացել է անապատ և այնտեղ ապրել ճգնակեցությամբ։ Մինչև մեր օրերը պահպանված նրա իմաստուն զրույցները մեծապես օգտակար են բոլոր քրիստոնյաների ներքին հո­գևոր կյանքի համար։ Մի անգամ իր խցում մի գողի հայտնաբերելով՝ Մակարը չի հայտնում իր անձը և օգնում է գողին հավաքել իրերը ու սիրով ճանապարհ է դնում՝ ասելով. «Ես ոչինչ չեմ բերել այս աշխարհ և ոչինչ էլ չեմ տանելու»։ Այսպիսի հեզությամբ Սուրբ Մակարը կարողանում էր մարդկանց սրտերը դարձի բերել ի Քրիստոս՝ ապացուցելով, որ ճշմարիտ է Քրիստոսի այն խոսքը, թե միմիայն թշնամիներին սիրելով կարելի է կա­տարելապես հաղթել նրանց։

Մեկ ուրիշ անապատական՝ Հովհաննես կարճահասակը, իր Պիմեն անունով ուսուցչի հրահանգով անապատում ճգնության տարիներին երեք տարի անընդմեջ ջրում է մի չորացած ծառ, որն ի վերջո պտղակա­լում է՝ ստանալով հնազանդության ծառ անվանումը։ Այս դեպքը մեզ սո­վորեցնում է, որ Քրիստոսի պատվիրած խոնարհությամբ ապրելը միշտ բարի արդյունք է ունենում, նույնիսկ եթե մենք հաճախ այդ խոնարհութ­յունը համարում ենք անտեղի և անօգուտ։

 ԻՆՔՆԱՄԵԾԱՐՈՒՄ

Continue reading

Advertisements

Այսօր Ս. Աբրահամի և Խորենի, Կոզմայի և Դամիանոսի հիշատակության օրն է


Այսօր Ս. Հուլիանե և Վասիլուհի կույսերի հիշատակության օրն էՍ. Աբրահամը և Խորենը Ղևոնդյանց աշակերտներից են: Իրենց ուսուցիչների նահատակությունից հետո աքսորվում են Ասորեստան: Շրջակայքի քրիստոնյաների կողմից հարգանքի են արժանանում, իբրև կենդանի խոստովանողներ:

Ս. Խորենը չի դիմանում զրկանքներին և մահանում է աքսորավայրում, իսկ Ս. Աբրահամը վերադառնում է Հայաստան` դառնալով Բզնունիքի եպիսկոպոսը` խաղաղ մահվամբ ավարտելով իր կյանքը:Ս. Կոզման և Դամիանոսը, որոնք նաև «անարծաթ բժիշկներ» են անվանվում, ծնվել Continue reading