Քրիստոնեության իսկությունը


Քրիստոնեության իսկությունը

 

ԽՈՆԱՐՀՈՒԹՅՈՒՆ

ԴԱՍԵՐ ԱՆԱՊԱՏԱԿԱՆՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՑ

xonarhutyunՍուրբ Մակարը, վաղ այրիանալով, հեռացել է անապատ և այնտեղ ապրել ճգնակեցությամբ։ Մինչև մեր օրերը պահպանված նրա իմաստուն զրույցները մեծապես օգտակար են բոլոր քրիստոնյաների ներքին հո­գևոր կյանքի համար։ Մի անգամ իր խցում մի գողի հայտնաբերելով՝ Մակարը չի հայտնում իր անձը և օգնում է գողին հավաքել իրերը ու սիրով ճանապարհ է դնում՝ ասելով. «Ես ոչինչ չեմ բերել այս աշխարհ և ոչինչ էլ չեմ տանելու»։ Այսպիսի հեզությամբ Սուրբ Մակարը կարողանում էր մարդկանց սրտերը դարձի բերել ի Քրիստոս՝ ապացուցելով, որ ճշմարիտ է Քրիստոսի այն խոսքը, թե միմիայն թշնամիներին սիրելով կարելի է կա­տարելապես հաղթել նրանց։

Մեկ ուրիշ անապատական՝ Հովհաննես կարճահասակը, իր Պիմեն անունով ուսուցչի հրահանգով անապատում ճգնության տարիներին երեք տարի անընդմեջ ջրում է մի չորացած ծառ, որն ի վերջո պտղակա­լում է՝ ստանալով հնազանդության ծառ անվանումը։ Այս դեպքը մեզ սո­վորեցնում է, որ Քրիստոսի պատվիրած խոնարհությամբ ապրելը միշտ բարի արդյունք է ունենում, նույնիսկ եթե մենք հաճախ այդ խոնարհութ­յունը համարում ենք անտեղի և անօգուտ։

 ԻՆՔՆԱՄԵԾԱՐՈՒՄ

Մեր օրերում մեծության պատկերացումը շատ է աղավաղվել։ Շատերն իրենց մեծ են համարում՝ իրականում չափազանց փոքր լինելով։ Որքան ճիշտ է ասված, թե մտքի աղքատութեան նշան է միշտ, երբ մարդիկ փորձում են իրենք իրենց մեծ ձևացնել, քանզի նրանք, ովքեր իրապես մեծ են, ոչինչ չգիտեն իրենց մեծության մասին։

 

Աղբյուր՝ Ադամ քահանա Մակարյան,

Քրիստոնեության իսկությունը(Գիտելիքներ հավատացյալներին),

Սբ. Էջմիածին, 2010թ.

 

Advertisements