Այսօր Ս. Դավիթ մարգարեի և Հակոբոս Տյառնեղբայր առաքյալի հիշատակության օրն է


Այսօր Ս. Դավիթ մարգարեի և Հակոբոս Տյառնեղբայր առաքյալի հիշատակության օրն էՍ. Դավիթ մարգարեն Բոազի և Հռութի ծոռն էր: Նա Աստվածաշունչ մատյանի Սաղմոսաց գրքի հեղինակն է, նաև շնորհալի, քաջ, իմաստուն, ճարտասան, գեղեցիկ տեսքով մի մարդ: Եղել է հովիվ: Փողշտացիների հարձակման ժամանակ հաղթել է հսկա Գողիաթին:Այսօր Ս. Դավիթ մարգարեի և Հակոբոս Տյառնեղբայր առաքյալի հիշատակության օրն է Սավուղի մահից հետո Իսրայելի թագավորն է եղել և հիմնադրել Երուսաղեմ քաղաքը: Հին Կտակարանի ամենամեծ և ազդու դեմքերից է: Աշխարհի Փրկիչ Հիսուս Քրիստոս նրա սերնդից է, որով էլ արժևորվում է: Ս. Հակոբոս Տյառնեղբայրն ավետարանական սրբերի և Գործք Առաքելոցի սրբերի միջև կապող օղակն է: Նա Նախնական Եկեղեցու տիրական դեմքերից է և Երուսաղեմի առաջին եպիսկոպոսը:

Հովսեփիոս հրեա պատմիչը նրան «արդար» է անվանել: Վարքագրական աղբյուրների համաձայն, ոմանք բռնանալով` նրան պատվիրում են բարձրանալ աշտարակի վրա և Հիսուսի դեմ չարախոսել: Սակայն նա խոսում է Հիսուս Մեսիայի մասին, որ նստած է Աստծո Աջում և գալու է դատելու աշխարհն արդարությամբ: Շատերն հավատի են գալիս, բայց չարակամները սրբին աշտարակից վայր են նետում: Continue reading

Advertisements