Շախմատի մեծահասակների Վայոց Ձորի առաջնություն


Եղեգնաձորում շախմատ շատ են սիրում և այդ պատճառով կազմակերպվում են զանազան մրցաշարեր շախմատային կյանքը ավելի հետաքրքիր դարձնելու համար: Այս տարին ևս բացառություն չէր և զանազան մրցություններից հետո եկավ տարինն ամփոփելու ժամանակը:

Վայոց Ձորի շախմատասերները տարին որոշեցին ամփոփել մի նոր մրցաշարով՝ <<Շախմատի Վայոց Ձորի մեծահասակների առաջնություն>>: Գեղեցիկ ավանդություն է ձևավորվել Եղեգնաձորում. բոլոր մրցաշարերը բացվում են Եղեգնաձորի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քհն. Հովհաննիսյանի օրհնությամբ և բարեմաղթանքներով: Continue reading

Advertisements

Այսօր Ս. Ստեփանոս Նախավկայի և առաջին մարտիրոսի հիշատակության օրն է


Այսօր Ս. Ստեփանոս Նախավկայի և առաջին մարտիրոսի հիշատակության օրն էՍ. Ստեփանոսն Ընդհանրական Եկեղեցու ամենասիրված սրբերից է, Քրիստոսի սիրո վարդապետության համար նահատակված առաջինը մարտիրոսը: Վարքագրական աղբյուրների համաձայն` նա սերում էր Հուդայի թագավորական զարմից, Քրիստոս Աստծո ցեղակիցն ու օրինապահ ծնողների զավակն էր: Դեռ պատանի` Կայիափա քահանայապետի ծառան էր:

Տիրոջը տուն տանելիս, Ստեփանոսը գլխի վարշամակը փռում է Երկնավոր Վարդապետի ոտքերի տակ` արտահայտելով իր անդավաճան ու անկեղծ սերը: Այս ամենը զայրացնում է քահանայապետին,  որն էլ նրան դուրս է վռնդում: Նա ականատես է լինում Տիրոջ մահվանն ու թաղմանը, բայց վերստին ուրախանում առաքյալների հետ Աստվածորդու հրաշափառ հարությամբ:Ըստ Հայ Եկեղեցու եռամեծ վարդապետ Ս. Գրիգոր Տաթևացու` նա գնում է Պետրոս և Հովհաննես առաքյալների մոտ, մկրտվում:

Մկրտության պահին ջրի վրա երևում է լուսապսակ: Այդ զարմանահրաշ դեպքից հետո նրան անվանում են «Ստեփանոս», որ նշանակում է պսակավոր: Գործք առաքելոցից հայտնի է, որ Հոգեգալստից հետո առաքյալները սեղաններն էին սպասարկում, կարիքավորներին նպաստներ բաշխում: Եվ օրեցօր Հիսուսին հավատացողների թիվն ավելանում էր: Քանի որ առաքյալներն ի վիճակի չէին հոգալ բոլորի կարիքները, ուստի իրենց հետևորդներին պատվիրում են, որ բարի համբավ ունեցող 7 մարդ ընտրեն` սեղաններն սպասարկելու համար: Ըստ Ղուկաս Ավետարանչի` ընտրյալների մեջ էր նաև Սբ. Ստեփանոսը, «որ հավատով և Սբ. Հոգով լցված մի մարդ էր» (Գործք. Զ 5): Առաքյալները Քրիստոսից ստացած իշխանությամբ ձեռնադրում են նրանց` արժանացնելով սարկավագի պատասխանատու աստիճանին: Continue reading