Շախմատի մեծահասակների Վայոց Ձորի առաջնություն


Եղեգնաձորում շախմատ շատ են սիրում և այդ պատճառով կազմակերպվում են զանազան մրցաշարեր շախմատային կյանքը ավելի հետաքրքիր դարձնելու համար: Այս տարին ևս բացառություն չէր և զանազան մրցություններից հետո եկավ տարինն ամփոփելու ժամանակը:

Վայոց Ձորի շախմատասերները տարին որոշեցին ամփոփել մի նոր մրցաշարով՝ <<Շախմատի Վայոց Ձորի մեծահասակների առաջնություն>>: Գեղեցիկ ավանդություն է ձևավորվել Եղեգնաձորում. բոլոր մրցաշարերը բացվում են Եղեգնաձորի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քհն. Հովհաննիսյանի օրհնությամբ և բարեմաղթանքներով:

Տեր Վազգենի աղոթքից հետո մասնակիցներին հաջողություններ մաղթեց, և մրցաշարը, որ կտևի 2 օր, մեկնարկեց:

Advertisements