Ամանորյա տոնական միջոցառում Մալիշկայի թիվ 1 միջն. դպրոցում


Տարեմուտն իր ողջ հմայքով և հեքիաթային հրաշքներով հյուր էր եկել Մալիշկա համայնքի թիվ 1 միջն. դպրոցին. դեկտեմբերի 23-ին դպրոցում տեղի ունեցավ Ամանորին նվիրված տոնական միջոցառում, որը կազմակերպել էր 1-ին դասարանի դասվար Սեդա Մելքոնյանը:

Ամանորյա գեղեցիկ միջոցառման ընթացքում փոքրիկների ուրախ կատարումները՝ Ամանորին նվիրված բանաստեղծությունները, երգերը և աշխույժ պարերը, ուրախացրին  ուսուցիչներին ու ծնողներին:

Հանդիսության վերջում Ձմեռ Continue reading

Advertisements

Այսօր Ս. Պետրոս և Պողոս առաքյալների հիշատակության օրն է


Այսօր Ս. Պետրոս և Պողոս առաքյալների հիշատակության օրն էՍ. Պետրոսը Տիրոջ 12 առաքյալներից էր, Անդրեաս առաքյալի եղբայրը: Նա Հիսուսի ամենասիրված առաքյալներից էր, ականատեսը Տիրոջ Պայծառակերպության և Հիսուսի հետ կապված կարևոր մյուս դեպքերի: Նա ձկնորս էր, որի թլփատության անունը Շմավոն էր, իսկ հունարեն` Սիմոն: Նրան Քրիստոս ասում է. «Դու Հովնանի որդի Սիմոնն ես. դու պիտի կոչվես Կեփաս» (Հովհ. Ա 42): «Կեփաս» նշանակում է «վեմ», հունարեն` Պետրոս: Ս. Պետրոսը Բեթսայիդա գյուղից էր, սակայն փոխադրվել էր հարևան Կափառնայում քաղաք, ուր Հիսուս բժշկեց նրա զոքանչին: Ս. Պետրոսն առավելաբար հայտնի է ավետարանական այն դրվագից, երբ նա Հիսուսին դավանում է որպես Կենդանի Աստծո Որդի:

Եվ Հիսուս հաստատում է, որ այդ դավանության, այսինքն` Քրիստոս որպես աշխարհի Փրկիչ և Աստվածորդի, պիտի կառուցի իր եկեղեցին (Մատթ. ԺԶ 15-19): Հիսուսի ձերբակալման գիշերը Պետրոսը երիցս ուրացել է Նրան, սակայն հետո խորապես զղջացել: Հոգեգալստից հետո նա բացատրել է հավաքվածներին կատարվածի իմաստն ու խոսել հարուցյալ Հիսուսի մասին: Նրա կարևոր գործերից էր հեթանոսների ներգրավումը եկեղեցի: Հերովդես թագավորը ձերբակալել է նրան, բայց հրաշքով ազատվել է բանտից:Այսօր Ս. Պետրոս և Պողոս առաքյալների հիշատակության օրն է

Ըստ ավանդության՝ նահատակվել է Հռոմում` գլխիվայր խաչվելով: Մեզ են հասել նրա երկու ընդհանրական նամակները: Սբ. Պողոսը Տիրոջ 13-րդ առաքյալն է: Ծնվել է Կիլիկիայի Տարսոն քաղաքում, առաջին դարի սկզբներին, հռոմեական քաղաքացիություն ունեցող հրեա ծնողներից, որոնք Continue reading