Վայոց Ձորի թեմ

Ամանորյա տոնական միջոցառում Մալիշկայի թիվ 1 միջն. դպրոցում

Advertisements

Տարեմուտն իր ողջ հմայքով և հեքիաթային հրաշքներով հյուր էր եկել Մալիշկա համայնքի թիվ 1 միջն. դպրոցին. դեկտեմբերի 23-ին դպրոցում տեղի ունեցավ Ամանորին նվիրված տոնական միջոցառում, որը կազմակերպել էր 1-ին դասարանի դասվար Սեդա Մելքոնյանը:

Ամանորյա գեղեցիկ միջոցառման ընթացքում փոքրիկների ուրախ կատարումները՝ Ամանորին նվիրված բանաստեղծությունները, երգերը և աշխույժ պարերը, ուրախացրին  ուսուցիչներին ու ծնողներին:

Հանդիսության վերջում Ձմեռ պապն ու Ձյունանուշը նվերներ տվեցին փոքրիկներին՝ մաղթելով նրանց առողջություն և հաջողություն ուսման մեջ:

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության
բաժնի պատասխանատու

Advertisements