Եգիպտոսից հեռանալուց հետո (Ելք), Քանան ուղևորվելիս, իսրայելացիներն Աստծուն երկրպագում էին մի մեծ վրանում, որր կոչվում էր Վկայության Խորան (Սրբարան)։ Երբ նրանք մի նոր տեղում էին ճամբար դնում, ղևտացիները, որոնք աջակցում էին քահանաներին, մեջտեղում կանգնեցրին Վկայության Խորանը՝ դրա շուրջը տեղադրելով իրենց վրանները, իսկ իրենց վրանների շուրջր՝ Իսրայելի ցեղերի վրանները։ Այսպիսով նրանք ցույց տվեցին, որ Աստծուն երկրպագելն իրենց ազգի կյանքում էական նշանակություն ունի։

Վկայության Խորան
Վկայության Խորանը կառուցված էր լորենու փայտից պատրաստված հենքի վրա, որի երկարությունը կազմում էր մոտավորապես 14մ, լայնությունը՝ 4մ և բարձրությունր՝ 5մ։ Այն ծածկված էր կտորի չորս տարբեր շերտերով, քաթանե զարդարված վարագույրներ, այծի մազից պատրաստված վարագույրներ, խոյի մորթուց պատրաստված ծածկոցներ և վերջինը՝ մորթուց պատրաստված անջրանցիկ ծածկոց։
Վրանի (Խորան) ներսի մասը
Վրանի ներսում կար երկու սենյակ։ Փոքր սենյակը դռնից հեռու էր։ Սա Սրբություն Սրբոց կոչված սենյակն էր, ուր տարին մեկ անգամ կարող էր մտնել միայն քահանայապետր։
Սրբություն Սրբոցում կանգնած էր Ուխտի Տապանակը՝ ոսկեզօծ փայտյա ուղղանկյուն արկղը, որտեղ պահվում էին Տասը Պատվիրանների երկու քարե տախտակները, մանանայով լի սափոր և Ահարոնի գավազանը։ Սրբություն Սրբոցի դիմաց տեղադրված էր Խնկարկության Սեղանը, որի վրա ամեն առավոտյան և երեկոյան խունկ էր վառվում, ինչպես նաև յոթթևյան աշտանակ։ Ամեն շաբաթ օր (կամ հանգստի օր) տասներկու կտոր հաց էր դրվում Առաջավորության Հացի Սեղանին, յուրաքանչյուր կտորը՝ մի ցեղի համար, որպես ընծա Աստծուն։
Վրանի (Խորան) արտաքին մասը
Վրանը շրջափակված էր վարագուրապատ, մոտավորապես 50մ երկարություն և 25մ լայնություն ունեցող բակով, որտեղ քահանաները նախա

Ուխտի տապանակը, որտեղ պահվում էին Տասը Պատվիրանների տախտակները
պատրաստվում էին զոհաբերություն կատարելու։ Վրանի դիմաց տեղադրված էր մեծ բրոնզե ավազան, որտեղ, ըստ ծիսակարգի, լվացվում էին քահանաները։ Կար նաև զոհասեղան, որի վրա զոհաբերության այծեր, ցուլեր, գառներ և ուրիշ կենդանիներ էին այրվում։ Վրանը և նրա ողջ կահկարասին այնպես էին պատրաստված, որ այդ բոլորը շատ հեշտությամբ կարելի էր հավաքել և տեղափոխել մի ուրիշ տեղ։ Վկայության Խորանը և նրա ծիսակարգը մանրամասնորեն նկարագրված են Ելք գրքի 35-40 գլուխներում և Ղևտական գրքում։
Պասեք. երբ հրեա ընտանիքները միասին նշում էին այն օրը, երբ Աստված Եգիպտոսում խնայեց իրենց առաջնեկ որդիների կյանքը (Ելք 12)։
Պասեքի կերակուրը՝ բաղարջ հացը, հիշեցնում էր Եգիպտոսից նրանց շտապ փախուստի (Ելք) մասին (Ղև 23.5-14):

Հրեական մի շարք ամենամյա տոնախմբություններ
Առաջին հունձ. երբ գարու առաջին խուրցը ընծայվում էր Աստծուն:
Շաբաթ (կամ Պենտեկոստե). հունձն ավարտելուց հետո Աստծուն գոհաբանություն հայտնելու շրջան:
Նոր տարի (կամ Փող հնչեցնելու օր). յոթերորդ ամսվա առաջին օրը, հանգստի Continue reading →