«Ավելի երանելի է տալը, քան առնելը»
(Գործք, 20.35)
Դեկտեմբերի 29-ին Վայոց ձորի թեմի Երիտասարդաց միության անդամները, Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանի գլխավորությամբ, այցելեցին Եղեգնաձորի մի շարք բնակարաններ և իրականացրին «Ամանորյա ժպիտ» բարեգործական ծրագիրը:
Ծրագրի կարգախոսն էր `«Օգնենք, որ այս Ամանորին ժպտան նաև անապահով ընտանքի երեխաները»: Այս ծրագիրն իրականացնելու համար միության անդամները գանձանակներ տեղադրեցին Եղեգնաձոր քաղաքի «Տապան», «Նորից նոր», «Մինի Մարկետ», «Արմեն-Սաթիկ» խանութներում և Վայոց ձորի տարածաշրջանի պետական քոլեջում: ԵՄ-ի անդամները նաև համագործակցեցին Մալիշկա N1, Շեկո, Ա/Ձ Գրիգոր Հովհաննիսյան և Գետնատուն գինու գործարանի հետ:
Նրանք ջանք ու եռանդ չէին խնայել, որպեսզի ձեռք բերեին համապատասխան գումար` սնունդ գնելու համար: Ծրագիրն ավարտվեց հաջողությամբ, և 7 անապահով ընտանքիներ ստացան աջակցություն:
Մեր շնորհակալություն ենք հայտնում բոլոր այն անհատներին և կազմակերպություններին, որոնք հավատացին մեզ և աջակցեցին, որպեսզի այս ծրագիրը հաջողություն ունենա:
Երիտասարդաց միություն