ՎԿԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐԱՆ


Եգիպտոսից հեռանալուց հետո (Ելք), Քանան ուղևորվելիս, իսրայե­լացիներն Աստծուն երկրպագում էին մի մեծ վրանում, որր կոչվում էր Վկայության Խորան (Սրբարան)։ Երբ նրանք մի նոր տեղում էին ճամբար դնում, ղևտացիները, որոնք աջակցում էին քահանաներին, մեջտեղում կանգ­նեցրին Վկայության Խորանը՝ դրա շուրջը տեղադրելով իրենց վրանները, իսկ իրենց վրանների շուրջր՝ Իսրայե­լի ցեղերի վրանները։ Այսպիսով նրանք ցույց տվեցին, որ Աստծուն երկրպագելն իրենց ազգի կյանքում էական նշանակություն ունի։

Վկայության Խորան

Վկայության Խորան

Վկայության Խորանը կառուցված էր լորենու փայտից պատրաստված հենքի վրա, որի երկարությունը կազ­մում էր մոտավորապես 14մ, լայնությունը՝ 4մ և բարձրությունր՝ 5մ։ Այն ծածկված էր կտորի չորս տարբեր շերտերով, քաթանե զարդարված վա­րագույրներ, այծի մազից պատրաստ­ված վարագույրներ, խոյի մորթուց պատրաստված ծածկոցներ և վերջինը՝ մորթուց պատրաստված անջրան­ցիկ ծածկոց։

Վրանի (Խորան) ներսի մասը

Վրանի ներսում կար երկու սեն­յակ։ Փոքր սենյակը դռնից հեռու էր։ Սա Սրբություն Սրբոց կոչված սեն­յակն էր, ուր տարին մեկ անգամ կա­րող էր մտնել միայն քահանայապետր։

Սրբություն Սրբոցում կանգնած էր Ուխտի Տապանակը՝ ոսկեզօծ փայտյա ուղղանկյուն արկղը, որտեղ պահվում էին Տասը Պատվիրանների երկու քարե տախտակները, մանա­նայով լի սափոր և Ահարոնի գավա­զանը։ Սրբություն Սրբոցի դիմաց տե­ղադրված էր Խնկարկության Սեղա­նը, որի վրա ամեն առավոտյան և երեկոյան խունկ էր վառվում, ինչպես նաև յոթթևյան աշտանակ։ Ամեն շա­բաթ օր (կամ հանգստի օր) տասներ­կու կտոր հաց էր դրվում Առաջավո­րության Հացի Սեղանին, յուրաքանչ­յուր կտորը՝ մի ցեղի համար, որպես ընծա Աստծուն։

Վրանի (Խորան) արտաքին մասը

Վրանը շրջափակված էր վարագուրապատ, մոտավորապես 50մ եր­կարություն և 25մ լայնություն ունեցող բակով, որտեղ քահանաները նախա

Ուխտի տապանակը, որտեղ պահվում էին  Տասը Պատվիրանների տախտակները

Ուխտի տապանակը, որտեղ պահվում էին Տասը Պատվիրանների տախտակները

­պատրաստվում էին զոհաբերություն կատարելու։ Վրանի դիմաց տեղադրված էր մեծ բրոնզե ավազան, որտեղ, ըստ ծիսակարգի, լվացվում էին քա­հանաները։ Կար նաև զոհասեղան, որի վրա զոհաբերության այծեր, ցու­լեր, գառներ և ուրիշ կենդանիներ էին այրվում։ Վրանը և նրա ողջ կահկա­րասին այնպես էին պատրաստված, որ այդ բոլորը շատ հեշտությամբ կա­րելի էր հավաքել և տեղափոխել մի ու­րիշ տեղ։ Վկայության Խորանը և նրա ծիսակարգը մանրամասնորեն նկա­րագրված են Ելք գրքի 35-40 գլուխնե­րում և Ղևտական գրքում։

Պասեք. երբ հրեա ընտանիքները միասին նշում էին այն օրը, երբ Աստված Եգիպտոսում խնայեց իրենց առաջնեկ որդիների կյանքը (Ելք 12)։

Պասեքի կերակուրը՝ բաղարջ հացը, հիշեցնում էր Եգիպտոսից նրանց շտապ փախուստի  (Ելք) մասին (Ղև 23.5-14):

Հրեական մի շարք ամենամյա տոնախմբություններ

Հրեական մի շարք ամենամյա տոնախմբություններ

Առաջին հունձ. երբ գարու առաջին խուրցը  ընծայվում էր Աստծուն:

Շաբաթ (կամ Պենտեկոստե). հունձն ավարտելուց հետո  Աստծուն գոհաբանություն հայտնելու շրջան:

Նոր տարի (կամ Փող հնչեցնելու  օր). յոթերորդ ամսվա առաջին օրը,    հանգստի օր (Ղև 23.23-25)։

Քավության օր. ազգային (ընդհանուր) խոստովանության օր, երբ     քահանայապետը մտնում էր Սրբության Սրբոց և շաղ տալիս զոհի արյունը (Ղե 23.26-32)։

Տաղավարահարց. ուրախ տոնակատարություն, որով նշվում էր  բերքահավաքի ավարտը։ Ընտանիքները ծառի ճյուղերից հյուղակներ էին պատրաստում և ողջ տոնակատարու­թյան ընթացքում բնակվում այնտեղ (Ղև 23.33-43)։

Ավելի ուշ հրեական օրացույցում ներառվեց ևս երկու լրացուցիչ տոնա­կատարություն.

Նավակատիք (Լույսեր). այժմ կոչվում է Հանուքա. այդ օրը նշվում էր երկրորդ տաճարի մաքրագործումը՝ դրա պղծումից հետո։ Ամեն երեկո տներում և ժողովարաններում լույսեր էին դրվում։

Փուրիմ. աղմկալի տոնախմբութ­յուն՝ նվիրված այն ժանակաշրջանին, երբ Եսթեր թագուհին իր ժողովրդին փրկեց կոտորածից։

ՇԱՐՈւՆԱԿԵԼԻ…

Աղբյուրը՝ Թիմ Դաուլլի “Աստվածաշնչի ուղեցույց”

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

1999

 

 

Advertisements