Այսօր Սբ. Իսահակ Պարթև Հայրապետի տոնն է


Այսօր Սբ. Իսահակ Պարթև Հայրապետի տոնն էՍբ. Իսահակ Հայրապետը Ներսես Մեծ կաթողիկոսի որդին էր, Սբ. Գրիգոր Լուսավորչի տոհմի վերջին ներկայացուցիչը, որ 387 թվականից սկսած 52 տարի եղել է հայոց հայրապետական աթոռի գահակալը: Լինելով կրթված և հմուտ երաժշտական, հռետորական արվեստների, իմաստասիրության եւ լեզվագիտության մեջ, Սահակ Պարթեւը մեծ նպաստ է բերել հայ ազգային մշակույթի զարգացմանը, եղել հայոց գրերի ստեղծման ջատագովը, Մեսրոպ Մաշտոց վարդապետի հետ դարձել հայ դպրության ու եկեղեցական մատենագրության հիմնադիր:

Տառերի գյուտից հետո Սբ. Սահակն ու Սբ. Մեսրոպը սկսում են Continue reading

Advertisements

ՎԵՐԱԾՆՈՒՆԴ (ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ՎԵՐԱՊՐԱԾԻ ՀՈՒՇԵՐԸ)


 

 Սեբաստիա գնալու փորձ

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Ես նկատում էի, որ այդ առևտուրը մեզ երկար ապրուստով ապահովել չէր կարող, օրինակ, ձմռանը ի՞նչ էինք վաճառելու, երբ թարմ մրգերը վերջանային, ուստի մտածում էի, որ դեռ ձմեռը չեկած, իմ ճարը տեսնեմ և  մի տեղ տեղավորվեմ: Դա կլիներ 1917թ. ամառվա վերջին ամիսը:

Պատերազմի և հայերի զանգվածային կոտորածի պատճառով երկրում պակասել էր գյուղատնտեսական բնագավառում աշխատողների քանակը: Հայաբնակ գյուղերը, հիմնովին ավերված, իսկ բնակչությանը՝ առանց մնացորդի կոտորած կամ տեղահանած: Իսկ թրքաբնակ գյուղերում տղամարդ աշխատող չէր մնացել, քանի որ  20-50 տարեկան տղամարդիկ գտնվում էին ռազմաճակատներում: Այդ իսկ պատճառով երկրում տիրում էր գյուղատնտեսական մթերքների սով և նմանապես՝ արտասահմանից ներմուծած ապրանքների:                                                 

Սեբաստիա նահանգը համարվում էր հացահատիկի և անասնապահության շրջան, բայց սովի պատճառով Սեբաստիա նահանգի գյուղացիք Մալաթիա էին եկել իրենց եզան սայլերով՝ ցորեն, չոր միրգ տանելու: Որոշում եմ այդ առիթից օգտվել և Սեբաստիայի գյուղացիների հետ վերադառնալ Սեբաստիա: Այդ որոշումս Continue reading

ԱՄԵՆԱՀԱՍ ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ


Ամենահաս Սուրբ Սարգիս

 

ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ՄԱՍՈՒՆՔՆԵՐԻ՝ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ ԲԵՐՎԵԼԸ

XVII դարի պատմիչ Առաքել Դավրիժեցին Ուշիի Ս. Սարգիս վանքի և Ոսկան վարդապետ Երևանցու կողմից այս վանքի նորոգության մասին գրում է. «Այսպես էլ Սուրբ Սարգիս զորավարի վանքը, որ Ուշի գյուղում է, շինվել է մեր մեծ վարդապետ Սուրբ Մեսրոպի կողմից։ Սա ևս մոտ է Կարբի գյուղին, որ Արագած լեռան ստորոտում է։ Այս վանքը նորոգվեց Ոսկան վարդապետի ձեռքով, որ Երևան քաղաքից է և Փիլիպոս կաթողիկոսի աշակերտներից։ Չնայած եկեղեցին կար վայելուչ, սրբատաշ քարով շինված և բարձրաբերձ գմբեթով, բայց բոլոր եկեղեցիների տանիքները քանդված ու ավերված էին։ Եկեղեցիները իրենց տեղերում միայնակ էին, սակայն շրջապատում բնավ շինություն չկար, այլ սաստիկ քարուտ էր։ Իսկ Ոսկան վարդապետը թեև չկարողացավ եկեղեցիների տանիքները նորոգել, քանի որ այնքան միջոց չուներ, բայց մեծ չարչարանքով և երկար աշխատանքով եկեղեցու չորս կողմը պեղեց և շուրջանակի ամուր պարիսպ քաշեց։ Պարսպի մեջ ըստ պատշաճի խցեր, տներ շինեց և ինքը այնտեղ է բարվոք կարգավորությամբ՝ հույսը դրած Աստծու ողորմության վրա Սուրբ Սարգիս զորավարի բարեխոսությամբ» (Առաքել Դավրիժեցի, Պատմություն, աշխտ., Վ. Առաքելյանի, Երևան, 1983, էջ 276)։

1656 թ. Ոսկան վարդապետ Երևանցին այստեղ գրել է մի ժողովածու (Տե′ս Վ. Ա. Հակոբյան, ԺԷ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, հտ. Գ, Երևան, 1984, էջ 695)։ 1660 թ. Զաքարիա դպիրի կողմից այստեղ ընդօրինակված մի ժողովածուի հիշատակարանում գրելով, որ այս ձեռագիրն ավարտել է Ուշիում, նաև նշում է Ոսկան վարդապետի՝ այնտեղ կատարած նորոգությունների մասին. «…Կատարումն սորա եղևի վանս Յուշոյ, ի դրունս Ս. Սարգսի զօրավարին և որդւոյ նորա Մարտիրոսի, և առաջնորդ սրբոյս մեծ հռետորն և քաջ փիլիսոփոսն Ոսկան վարդապետն, որ և շինեաց պարիսպ ապառաժ վիմէ մեծածախ և գեղեցիկ շինուածովք» (Նույն տեղում, էջ 917)։

Ուշիի Ս. Սարգիս վանքում, ուր գտնվել է Ս. Սարգսի դամբարանը, Կարապետ Անդրիանացին 1657 թ. Ուշիում ընդօրինակած մի ձեռագրի հիշատակարանում գրում է. «…ի վայելուչ վանս, որ կոչի Յուշւոյ Ս. Սարգիս, ընդ հովանեաւ սրօբէաճէմ և քրոբէազարդ տաճարիս Աստուածածնի, և յաջակողմեան եկեղեցւոյն, ուր դամբարան է վերոգրեալ սրբոյն և ձախակողմն կամարակապ և զարմանալի Ս. Մատռանն» (Նույն տեղում, էջ 750)։ Continue reading

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐ՝ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ


ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐ՝ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ

Ազատ ու անկախ հայրենիք ունենալու երազանքն ամեն մի ժողովրդի մեծագույն իղձն է:  Հազարամյակներից եկող մեր անպարտելի ժողովուրդը` աշխարհակալներ, թագավորություններ ունեցած, ավերներ, ցեղասպանություններ տեսած մեր ժողովուրդն իր անկոտրուն հավատով ու կամքով կրկին իրագործեց իր գերագույն նպատակը` հասավ անկախության: Սակայն պատմության մագաղաթահոտ պրակները, նաև ներկայի հրամայականները փաստում են այն իրողությունը, որ անկախ հայրենիք ունենալու համար պետք է պայքարել:

Այդ պայքարը միշտ ուղեկցել է մեր ժողովրդին իր պատմության դժվարին ճամփաներին: Այդ պայքարի բոցերում են ծնվել հայոց դյուցազունները` հայ քաջերը, այն ընտրյալները, ովքեր առաջնորդել են մեր բանակը` ազատության, անկախության հայրենապահպանության բյուրավոր մարտերում: Հայոց բանակի արի զինվորներն իբրև սկզբունք միշտ որդեգրել են այն ճշմարտությունը, որը հստակ ձևակերպեց հայ նշանավոր զորավար Գարեգին Նժդեհը.<<Ուժեղը նա չէորի հաղթությունները ռազմական լինելով, բարոյական չեն>>:

Այո՛, հայ զինվորն արժանապատիվ զինվոր է: Նրա համար անգին ու նվիրական սրբություններ են Հայրենիքն ու Եկեղեցին, ազգն ու ժողովուրդը: Իսկ մեր ժողովուրդը միշտ էլ ապավինել է իրեն պաշտպանող զինվորին, իր հոգում մրմնջալով հավերժական աղոթք նրա համար, իր երգերում, բանաստեղծության մեջ ոգեկոչել է հայ քաջերի, հայ զինվորի փառքը, սխրանքներն ու աներկբա հայրենասիրությունը: Չէ՞ որ հայ զինվորի քաջությունն ու անձնուրաց հայրենասիրությունը նրան առաջնորդեցին ԱվարայրՍարդարապատ, Արցախ

Լինելով  շատ զորամասերում, հատկապես ներկա գտնվելով հայ զինվորի երդման արարողություններին, տեսել եմ նրանց աչքերի կրակները, որոնք նրանց բոցավառ, հայրենասեր հոգիների արտացոլանքն էին կարծես: Continue reading

Աստված զորացնի քեզ Հայոց բանակ, Աստված պահպանի քեզ հայ զինվոր


հայ զինվոր

Ջերմորեն շնորհավորում ենք բոլորիս բանակի 24-րդ տարեդարձի առիթով: Թող Ամենակարող Աստված Իր կենարար Սբ. Խաչի զորությամբ օրհնի, պահի ու պահպանի Հայոց ազգային բանակը` հայ հրամանատարին, հայ զինվորին:

Հազարամյակների փորձություն ունեցող այսօրվա Հայոց բանակը անկոտրուն ու մարտունակ է այսօր: Մեր պետականության վերահաստատումով այն դարձավ 24 տարեկան:

Դժվարին Ձեր ծառայությունն այսօր թող ուղեկցվի աստվածային զորակցությամբ, մեր քաջազուն նախնիների ուղեկցությամբ մեր աննահանջ աղոթքները  Continue reading