ՆՈՐԻՆ ՍՈՒՐԲ ՕԾՈՒԹՅՈՒՆ Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ ՄԵՐ ՏԻՐՈՋ՝ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԵՎ ԱՍՏՎԱԾՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ


(Սուրբ էջմիածին, 6 հունվարի, 2016 թ.)

Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն։

«Փառք ի բարձունս Աստուծոյ, ևյերկիր

խաղաղութիւն, ի մարդիկ հաճութիւն»

(Ղուկ. 2։14)։

ՆՈՐԻՆ ՍՈՒՐԲ ՕԾՈՒԹՅՈՒՆ Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ ՄԵՐ ՏԻՐՈՋ՝ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԵՎ ԱՍՏՎԱԾՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎՍիրելի բարեպաշտ ժողովուրդ,

Սուրբ Ծննդյան ավետիսն այսօր առաջնորդել է մեզ դեպի մեր եկեղեցիները, որպեսզի խնդությամբ և հոգու երկյուղածությամբ խոնարհվենք Մանուկ Հիսուսի՝ աշխարհի Փրկչի սնարի առջև։

Բեթղեհեմի մսուրում ծնվեց Քրիստոս, և Փրկչի աշխարհ գալով սկսվեց ճանապարհը Աստծո հետ հաշտության, մեղքի պատճառով Նրանից հեռացած մարդկության դարձի և փրկության։ Իր Որդու մարդեղության խորհրդով Աստված մարդկանց ժառանգորդ դարձրեց երկնից արքայության և Նրա միջոցով ցույց տվեց այդ փառքին արժանանալու ուղին՝ ըստ հրեշտակների օրհնաձայն փառաբանության՝«յերկիր խաղաղութիւն, ի մարդիկ հաճութիւն»։

Մարդեղացյալ Աստվածորդին Իր փրկչական առաքելությամբ շրջափոխեց պատմության ընթացքը՝ կոչելով մարդկանց սիրո և խաղաղության սկզբունքի վրա հաստատելու կյանքը։ Քրիստոս մարդկանց պարգևում է այս աշխարհում մեծագույն բարիքը՝ Իր խաղաղությունը. «Խաղաղություն եմ թողնում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ, ձեզ չեմ տալիս, ինչպես այս աշխարհն է տալիս, ձեր սրտերը թող չխռովվեն և չվախենաք» (Հովհ. 14:27),– ասում Է Տերը։

Փրկչի խաղաղության կոչին ու հրավերին հանդիման մեր ժամանակի մեծագույն մարտահրավերներից Է անհատի, հասարակությանց ու պետությանց կյանքում խաղաղության խաթարումը։ Մարդկությունը 21-րդ դար թևակոխել Է մեծ տագնապներով։ Հակամարտություններ, աշխարհաքաղաքական շահերի բախում, ճգնաժամեր, հումանիտար աղետներ շարունակում են հուզել աշխարհը, սերմանել անհանդուրժողություն ու անվստահություն, սփռել ավերածություն, աղքատություն, տառապանքներ։ Հասարակություններում խաթարվում են բարքերը, խեղաթյուրվում

հոգևոր-բարոյական արժեքները, առավել տարածում են գտնում կեղծիք, մոլություններ, սպանություններ, սասանվում են ընկերային կյանքի, ընտանիքի  հիմքերը։ Ծայրահեղական գաղափարներ քարոզող ահաբեկչական խմբավորումները հավատքի անունով մահ ու ավեր են սփռում հատկապես Մերձավոր Արևելքում, որտեղ այլ ժողովուրղների կողքին տառապում և զրկանքներ են կրում նաև մեր ժողովրդի զավակները։

Կործանարար ու կորստաբեր այս իրավիճակներից մարդկությունը ելք և կարգավորման ուղիներ է փնտրում, որոնց անորոշության մեջ, բարձրացող հարցականների առջև այսօր քաղցրորեն հնչում է մեր հոգիներին Բեթղեհեմում աշխարհ եկած Continue reading

Advertisements

Տեր Զարեհ վրդ. Կաբաղյանի քարոզը՝ նվիրված Աստվածհայտնության տոնին


Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. Ամէն:

<<…Դավթի քաղաքում մեզ համար
մի Փրկիչ ծնվեց, որ օծյալ Տերն է>>:
 (Ղուկաս 2:11)

Քարոզ՝ նվիրված Աստվածհայտնության տոնին

Ավետարանը այս հոգեթով բառերով է ազդարարում մարդկության փրկչի՝ Հիսուս Քրիստոսի հայտնությունը, որն իջավ երկնքից, մարդկային մարմին առավ, վերցրեց մեր մեղքերը, խաչվեց եւ, հարություն առնելով, նախանշեց մեր փրկության ուղին, առաջնորդը եղավ մեր՝ դեպի Աստված տանող լուսաշող ճանապարհին:

Ինչո՞ւ  ծնվեց Քրիստոս:

Նա ծնվեց, որպեսզի իջնի մարդկանց մեջ, ապրի նրանց հետ, որ մարդիկ շոշափեն, տեսնեն եւ լսեն իրեն ու հավատան, որ իրենք Աստծու որդեգիր զավակներն են, որ Աստված սեր է եւ այսպես եկել է իր մոլորյալ զավակներին փնտրելու:

Իսկ ո՞րն է մարդկային մոլորությունը:

Երբ Աստված ստեղծեց մարդուն, նա շատ շուտ գայթակղվեց եւ մեղքի մեջ ընկավ: Այդ անկյալ եւ մեղսունակ վիճակը մարդուն գցեց ծայրահեղությունների եւ մոլորությունների մեջ: Մարդը սկսեց հեռանալ իր Արարչից: Սակայն, ունենալով աստվածային պատկերը իր մեջ, զգաց, որ ինչ-որ բան պակասում է իրեն, զգաց, որ ինչ-որ բան աղճատված է իր մեջ եւ սկսեց փնտրտուքի ճանապարհով քայլել ու մտածել, թե ինչպես կարող է դուրս գալ այս իրավիճակից: Փնտրտուքի այս ճանապարհին նա մարգարեացավ, ինչպես Մատթեոսի ավետարանն է վկայակոչում, Հին Ուխտի ժողովուրդը բացականչեց. <<Եվ դու Բեթղեհեմ, Հուդայի երկիր: Քեզնից մի իշխան պիտի ելնի ինձ համարոր պիտի հովվի իմ ժողովրդին…>>: Անգամ հեթանոս փիլիսոփաները՝ Սոկրատեսը, Պլատոնը, Արիստոտելը, Պյութագորասը խոստովանում էին, թե մինչև որ երկնքից մեկը չիջնի, անկարելի է գտնել ճշմարտությունը:

Մարդկությունը հեռացել էր Աստծուց, սակայն Աստված չէր կարող լքել իր ստեղծած արարածներին: Նրա մարգարեների միջոցով փորձեց իր պատգամները լսելի դարձնել մարդկանց եւ իրեն մոտեցնել նրանց, բայց իզուր, մարդկությունը կործանման էր գնում, եւ աշխարհի մեջ տեղի ունեցավ գերագույն զոհաբերությունը: <<Աստված այնպես սիրեց աշխաարհը, որ մինչև իսկ իր Միածին Որդին ուղարկեց, որ բոլոր նրանք, որ հավատան նրան, չկորչեն, այլ հավիտենական կյանք ընդունեն>>: Continue reading