Հայ Առաքելական Սուրբ եկեղեցիներում հունվարի 5-ի երեկոյան կատարվեց Սուրբ Ծննդյանը նախորդող Ճրագալույցի արարողակարգը, որը նշանակում է ճրագ լուցանել, վառել: Ճրգալույցը Սուրբ Ծննդյան նախատոնակն է և մարդկանց հորդորում է պատրաստ լինել տոնելու մեր Տիրոջ Ծնունդը: Այդ օրերին վառվում են տաճարի ջահերն ու կանթեղները, որը աղոտ լույսն է և ավետումն է Արդարության պայծառ լույսի ծագումը: Վառվող մոմեր են բաժանվում ժողովրդին, որից հետո մատուցվում է Սուրբ Պատարագ: Վառվող լույսերի հետ մարդիկ իրենց տուն են տանում Սուրբ Ծննդյան հույսն ու սպասումը:
Հունվարի 6-ին տոնում ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության տոնը և միմյանց ավետիս են տալիս` ասելով. «Քրիստոս ծնավ և հայտնեցավ», որի պատասխանն է` «Օրհնյալ է Ծնունդը Քրիստոսի»: Ջերմուկի Սրբ. Գայանե եկեղեցում Ջերմուկի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Գալուստ քահանա Սահակյանը մատուցեց Սուրբ Ծննդյան Սուրբ Պատարագը և իր խոսքում հորդորեց բոլոր հավատացյալներին. «Երբեք չմոռանալ մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի ծննդյան խորհուրդն ու նպատակը: Եվ եկեղեցուց դուրս գալ նորոգված հոգով ու հավատով»:
Սուրբ Ծննդյան Պատարագից անմիջապես հետո կատարվեց Ջրօրհնեքի արարողությունը, որը Continue reading