«Սուրբ Նիկողայոս» ծրագիրը Վայոց ձորի սահմանամերձ Սերս և Բարձրունի գյուղերում


Ինչպես և կանխավ տեղեկացրել էինք, մշակվել և կեսագործման փուլում էր գտնվում «Սուրբ Նիկողայոս» անվանումը կրող Հայ Եկեղեցու Համաշխարհային երիտասարդաց միավորման (ՀԵՀԵՄ) բարեգործական ծրագիրը:

Հունվարի 10-ին հոգևոր պատասխանատու Տ. Հովնան արք. Տերտերյանի օրհնությամբ և ՀԵՀԵՄ կենտրոնական խորհրդի (ԿԽ) ջանքերով «Սուրբ Նիկողայոս» ծրագիրը այցելեց Վայոց ձորի երկու սահմանամերձ գյուղեր՝ Սերս և Բարձրունի: 
Այս փուլում ծրագրին իրենց անմիջական մասնակցությունը բերեցին ՀԵՀԵՄ կենտորնական խորհրդի ատենապետ Վահան Մարդյանը, ՀԵՀԵՄ ԿԽ անդամներ Ալեքսանդր Բարսեղյանը և Ազատուհի Ստեփանյանը: Ծրագրի հաջող իրականացմանը նպաստեցին նաև Վայոց ձորի թեմի երիտասարդաց միության անդամները:
Առաջին կանգառը Սերս գյուղն էր: Այստեղ մեզ ջերմությամբ դիմավորեցին Սերսի հիմնական դպրոցի տնօրեն պարոն Էմանուել Հարությունյանը և դպրոցի աշակերտները: Նվերներ հանձնվեցին դպրոցի բոլոր երեխաներին:

Հաջորդ սպասված հանդիպումը Բարձրունու միջնակարգ դպրոցում էր: Այստեղ էլ հանդիպեցինք տեղի հիմնական դպրոցի տնօրեն պարոն Անդրանիկ Մարգարյանի և դպրոցի աշակերտների հետ: Նվերներ հանձնվեցին դպրոցի բոլոր աշակերտներին:
Այցելությունների ընթացքում մեզ հետ էր նաև տեղի զորամասի հոգևոր սպասավոր Գագիկ սարկավագ Հակոբյանը, ով հանդես եկավ ոգևորող և գոտեպնդող խոսքով՝ ողջունելով «Սուրբ Նիկողայոս» ծրագրի շրջանակներում կատարված այս այցը՝ հատկանշելով ծրագրի կարևորությունն ու անհրաժեշտությունը:

Այցելության ընթացքում հարց-պատասխանի միջոցով ներկայացվեց Սուրբ ծննդյան պատկերը և փոխանցվեց մեր ՏԻՐՈՋ ծննդյան Ավետիսը:

Այս հանդիպումներն, իսկապես, տպավորիչ և հուզումնառատ էին, քանի որ ուշադրության փոքրիկ դրսևորումն անգամ խիստ կարևոր և անհրաժետ է սահանում աննահանջ ապրող բնակչին: Իսկ փոքրիկ «զինվորները»-ից փոխացվող ջերմությունն ու էմոցիաները զգալ էր պետք. ափսոս՝ նկարներով վերջինս փոխանցել չենք կարող:
Հիշեցնենք, որ ծրագիրն այս չափով իրականալի դարձավ Բելգիայի հովվության երիտասարդաց միության աջակցությամբ՝ ի դեմս ատենապետ Հովսեփ Արոյանի (ՀԵՀԵՄ ԿԽ անդամ), Հվ. Ռուսաստանի հայոց թեմի երիտասարդաց միության աջակցությամբ՝ ի դեմս ատենապետ Ալեքսանդր Բարսեղյանի (ՀԵՀԵՄ ԿԽ անդամ), ինչպես նաև ՀԵՀԵՄ ԿԽ անդամ Ֆրանսիայի հայոց թեմը ներկայացնող Գոռ Հախվերդյանի մասնակցությամբ:

Ծրագիրը նախատեսվում է ընդլայնել և դարձնել շարունակական ընթացիկ ու հաջորդ տարիների համար՝ ընդգրկելով հայ եկեղեցու երիտասարդների համասփյուռ ներգրավվածությունը ծրագրին:

Աղբյուր՝ Հայ Եկեղեցու Համաշխարհային
երիտասարդաց միավորում (ՀԵՀԵՄ)

 

 

 

Advertisements