ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԽԱՉՔԱՐԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ


Խաչաքանդակներով ժայռաբեկորներ, 9-րդ դար, Արենի:

Խաչաքանդակներով ժայռաբեկորներ, 9-րդ դար, Արենի:

Հայ քրիստոնեական մշակույթում առանձնահատուկ է Վայոց Ձորի դերակատարումը։ Բնական ներփակ միջավայրը և այստեղով անցնող հին առևտրական ճանապարհը, որը, քաղաքական հանգամանքներից կախված, ժամանակ առ ժամանակ արտառոց ակտիվություն էր դրսևորում և խթանում տնտեսամշակութային անօրինակ զարգացումը պայմանավորել են վայոցձորյան քրիստոնեական մշակույթի յուրօրինակ կերպարը՝ տեղական, ավանդական գծերի համադրություն հայկական ու ընդհանուր քաղաքակրթական արժեքների հետ։ Այս ուշագրավ սինթեզը կարելի է վավերացնել ճարտարապետության, գրչության, մանրանկարչության, գիտության, կրթության բնա­գավառներում, և անշուշտ, այն ավելի քան ակնհայտ է խաչքարային մշակույթում՜ սկսած առաջին օրինակներից մինչև 17-րդ դարի վերջերը։

Ինչպես նշել ենք, խաչքարային մշակույթը ձևավորվեց հիմքում ունենալով 4-6-րդ դարերի վաղքրիստոնեական կոթողների թևավոր խաչերը. այդ կոթողների, եկեղեցիների դամբարանների վրայի խաչային հորինվածքները։ Սակայն առանձին կանգնած միայն խաչային հորինվածքի համար նախատեսված ուղղաձիգ տափակ սալի ծավալային-ճարտարապետական ձևավորումն ընթացավ առաջին խաչքարերի ստեղծմանը զուգընթաց: Զարմանալի չէ, որ հենց վաղ խաչքարերն են երևան բերում հայտնի ծավալային-ճարտարապետական բազմազանություն։ Խաչքարերի են վերածվում հին մինչքրիստոնեական ու վաղքրիստոնեական կոթողները,

Բազմախաչ խաչքարեր, 9-10-րդ դարեր, Գնիշիկ:

Բազմախաչ խաչքարեր, 9-10-րդ դարեր, Գնիշիկ:

ճարտարապետական լուծումով տափակ սալին մոտեցող հին շինաքարերը, երբեմն էլ որևէ հարթ մակերես ունեցող ուղղաձիգ ժայռաբեկորները։ Խաչքարային մշակույթի առա­ջացման առաջին քայլերը հասկանալու համար բացառիկ կարևորություն ունեն վայոցձորյան մի շարք վաղ խաչքարեր (Արենի, Գնիշիկ, Ուլգյուրի վանք, Կարմրաշեն)։ Արենիի հայտնի կոթողները միայն պայմանականորեն կարելի է խաչքար անվանել։ Մեկ շարքով իրար կցված և պարիսպ կազմող այս խմբի սալերն անմշակ ժայռաբեկորներ են, որոնց արևմտյան՝ փոքր-ինչ հարթեցված մակերեսների վրա ետնախորքն հեռացնելու եղանակով պատկերել են մի քանի ուղղաձիգ թևերով պսակված խաչեր։ Խոսել խաչը պատկերելու որևէ կանոնի մասին այս դեպքում անհնար է՝ վարպետները կարծեք արտապատկերել են իրենց անծանոթ մի հորինվածք մոտավոր խաչակերպություն հաղորդելով նրան։ Անլուծելի է մնում նաև դրանց ճշգրիտ թվագրության հարցը։ Արենիի ավանդույթը կարծեք շարունակում են Գնիշիկի կոթողները, սակայն արդեն խաչի պատկերման փոքր-ինչ կանոնիկ սկզբունքներով։ Գնիշիկում կենտրոնական խաչն ունի մի քանի զուգահեռ թևեր, կամ էլ մի քանի խաչեր իրար հպելով ստացել են համանման կառույց։ Սակայն, խաչաթևերի կանոնավոր բլթակները, խաչահատումների

Խաչքար"ՍՈւՐԲ ԳԵՎՈՐԳ", 886թ. , վարպետ Հուսեփ, Կեչուտ

Խաչքար”ՍՈւՐԲ ԳԵՎՈՐԳ”, 886թ., վարպետ Հուսեփ, Կեչուտ

վարդյակները, կենտրոնական խաչ-կառույցից դուրս տեղադրված խաչերը, չնայած տեխնիկական անվարժ կատարմանն, ունեն վաղ խաչքարերին միանգամայն բնորոշ մանրամասներ, ինչն էլ ավելի քան հավանական է դարձնում դրանք 9-10-րդ դարերով թվագրելը։ Սակայն, անբացատրելի են մնում կենտրոնական խաչի «բազմաճյուղությունն» ու խաչերի նման բազմաքանակությունը։ Կարելի է ենթադրել, որ Արենիի և Գնիշիկի խաչքարերը, ցուցում են դրանց շատ ավելի ընդհանուր, ոչ անհատական գործառույթը։ Այդ խաչքարերը թերևս կանգնեցվել են առանձին գերդաստանների, գուցե և համայնքի ոչ սակավաթիվ անդամներին նկատի ունենալով։ Ամենևին չի բացառվում նաև, որ դրանք ընդհանրական ինչ-որ հաղթանակի կամ ընդհակառակը եղերական դեպքերի արձագանք լինեն։ Բոլոր դեպքերում ակնհայտ է, որ այս խաչքարերը չեն հետևում Վայոց Ձորում լայն տարածում գտած համահայկական դիմագծերով վաղ խաչքարերին, որոնք լավ հայտնի են, օրինակ, Եղեգիսի, Գնդեվանքի, Ցաղաց Քարի, Կապույտի և այլ վայրերի օրինակներով։ Կարելի է առանձնացնել Գնդեվանքի և Ցաղաց Քարի 9-10-րդ դարերի օրինակները, որոնց էլիպսաձև ծավալները, թևերի և խաչատակի զարդերի շուշանաձև մոտիվները հիշեցնում են Վայոց Ձորի հարևանությամբ գտնվող Գեղարքունիք գավառի օրինակները։ Քննվող խմբի մի հոյակապ կատարում է և Կեչուտի 886թ. խաչ­քարը, որի, ցավոք, մի մասն է միայն պահպանվել։ Այս կոթողի սկզբնական բարձրությունը եղել է մոտ 3 մ և Continue reading

Advertisements