Բանակ մեկնեցին ձմեռային զորակոչի վայոցձորցի առաջին նորակոչիկները


 

Հունվարի 8-ին Հայաստանի Հանրապետությունում մեկնարկել է 2016 թվականի ձմեռային զորակոչը: Վայոց ձորի մարզում ձմեռային զորակոչի մեկնարկն սկսվեց հունվարի 12-ին: Մարզի 2 տարածաշրջանային կենտրոնների Եղեգնաձորի և Վայքի զինվորական կոմիսարիատներից պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեկնեցին առաջին նորակոչիկները` համալրելու հայոց բանակի շարքերը, պարտքը տալու սրբազան հայրենիքին և կատարելու սահմանադրորեն ամրագրված իրենց պարտականությունը:

Նորակոչիկներին հայկական բանակ ճանապարհելու էին եկել ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներկայացուցիչներ, ընկերներ, բարեկամներ ու հարազատներ: Հայրենիքի սահմանները պաշտպանելու մեկնող պատանիներին օրհնության խոսք ասացին Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քհն. Հովհաննիսյանը և Ջերմուկի տարածաշրջանի հոգևոր հովիվ, ՀՀ զինված ուժերի հոգևոր սպասավոր Տեր Գալուստ քհն. Սահակյանը:

Տոնական միջոցառումներից հետո նորակոչիկներին Եղեգնաձորում ողջունեց ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, իսկ Վայքում՝ մարզպետի խորհրդական Վասիլ Ասլանյանը:

Նրանց բարի ճանապարհ ու խաղաղ Continue reading

Advertisements