Վայոց ձորում անցկացվեց 2016 թվականի ձմեռային զորակոչի երկրորդ հավաքը


Այսօր` հունվարի 16-ին, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր և Վայք քաղաքներում տեղի ունեցավ ձմեռային զորակոչի երկրորդ հավաքը:

Եղեգնաձորում նորակոչ հայոց զավակներին բարի երթ և անվտանգ ծառայություն մաղթելու էին եկել ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Վանիկ Խուդավերդյանը և Եղեգնաձորի զինվորական կոմիսար Արմեն Սարգսյանը, իսկ Վայքում՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետի խորհրդական Վասիլ Ասլանյանը և Վայքի զինվորական կոմիսար Հարություն Մելքոնյանը: Հայոց բանակի նորակոչիկներին հորդորեցին լինել ուշիմ, աչալուրջ, լավագույնս ծառայել Հայոց բանակում և բարձր պահել հայ զինվորի մարտական ոգին:

Նորակոչիկները, Եղեգնաձորի և Վայքի եկեղեցիների հոգևոր հովիվներից օրհնություն, Continue reading

Advertisements

Այսօր Սբ. Պետրոս հայրապետի, Վլաս եպիսկոպոսի և Աբիսողոմ սարկավագի հիշատակության օրն է


Այսօր Սբ. Պետրոս հայրապետի, Վլաս եպիսկոպոսի և Աբիսողոմ սարկավագի հիշատակության օրն էԱլեքսանդրիայի Սբ. Պետրոս հայրապետը և Աբիսողոմ սարկավագը Ընդհանրական Եկեղեցու մեծ սրբերից են: IV դարի սկզբին գլխավորելով Ալեքսանդրիայի աթոռը` Սբ. Պետրոս հայրապետն իր հավատի արիությամբ եւ Աբիսողոմ սարկավագի աջակցությամբ պահպանել է հավատավոր հոտը Դիոկղետիանոսի, Գաղերիոսի և Մաքսիմիանոսի կայսրերի հալածանքների ընթացքում:
Հալածանքների սաստկացման պատճառով, համայնքի պնդմամբ հայրապետը հեռանում է Պաղեստին և Միջագետք, սակայն, լսելով քրիստոնյաների նահատակությունների մասին, շուտափույթ վերադառնում է Ալեքսանդրիա եւ քիչ անց բանտարկվում: Սրբի ցանկության համաձայն, նաև երկյուղելով ժողովրդի զայրույթից` զինվորները նրան հրապարակավ չեն գլխատում: 311 թվականին հայրապետն իր սարկավագի հետ միասին գիշերով ընդունում են արյան պսակը: Սեբաստիայի Վլաս եպիսկոպոսը` սրբակենցաղ եւ քաջարի հովիվը, մշտապես օրինակ է ծառայել քրիստոնյաներին և քաջալերել նահատակներին: Continue reading