ԱՄԵՆԱՀԱՍ ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ


Ամենահաս Սուրբ Սարգիս 

ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ՄԱՍՈՒՆՔՆԵՐԻ՝ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ ԲԵՐՎԵԼԸ

Սուրբ Սարգսի վկայաբանության մեջ ասվում է, որ նրա նահատակությունից հետո, երբ Շապուհը գնում է Հուլիանոսի դեմ կռվելու, հավատացյալներից ոմանք գալիս և վերցնում են Ս. Սարգսի և նրա հետ նահատակված տասնչորս զինվորների մարմինները և պահում «զգուշութեամբ ի պատուական տեղւոջ» (Սոփերք Հայկականք, հտ., ԺԶ, էջ 52)։

Այս խոսքերից երևում է, որ նրանց մարմիններն այդ ժամանակ ոչ թե ամփոփվել, այլ առժամանակ պահվել են։ Վկայաբանությունում այնուհետև ոչինչ չի ասվում, թե որտեղ է ամփոփվել նրա մարմինը և թե հետագայում նրա մասունքներից որը ուր է տարվել։

Վկայաբանության հին խմբագրության մեջ էլ ասվում է, որ նահատակությունից երեք օր անց «առեալ տարան յաշխարհն Հոռոմոց, արարին տապանակ արկղագործ և եդին ի տեղի պատուականի» (Հ.Մ. Ավգերյան, Լիակատար վարք և վկայաբանութիւն սրբոց, հտ. Բ, Վենետիկ, 1811, էջ 57)։

Ազգային ավանդությամբ, սակայն, ասվում է, որ Ս. Մեսրոպը Պարսկահայաստանից բերել է Ս. Սարգսի մասունքները, որոնք ամփոփվել են՝ ի պատիվ սրբի կառուցված Ուշիի և Կարբիի Ս. Սարգիս եկեղեցիներում։ Այս մասին առաջին հիշատակությունը գտնում ենք Ս. Սարգսի շարակնոցային կանոնում, որի հեղինակը դարձյալ Շնորհալին է.

Խաչաչարչար սուրբ դիտապետ,

Նշանագործ անուամբ ի խաչ եւ յեկեղեցի,

Առաւել պայծառ ի գլուխն Գագայ,

Ի գագաթան տեղւոջն օրհնեալ Սրբոյն Մեսրոպայ,

 Երագահաս Սուրբդ Սարգիս, բագնեաց կործանիչ,

Բարեխօ′ս լեր առ Քրիստոս վասն անձանց մերոց։ 

Շարականների մեկնությանը նվիրված իր նշանավոր աշխատության մեջ Հ.Մ. Ավգեըյանը գրում է, որ այս տողերը պետք է հասկանալ հետևյալ իմաստով. Քրիստոսի խաչով չարչարված սուրբ զորավար, քո անունը թող օգնի բոլոր նրանց, ովքեր քո միջոցով (բարեխոսությամբ) ապավինում են Ս. Խաչին և եկեղեցուն, և Continue reading

Advertisements

Բարեկենդան Առաջավորաց Պահոց


Բարեկենդան Առաջավորաց ՊահոցՀատուկ է միայն Հայ Եկեղեցուն: Սկսվում է Մեծ Պահքից 3 շաբաթ առաջ: Պահանջվում է խիստ պահեցողություն: Հնում, այդ օրերին թուլատրվել է միայն աղ ու հաց ուտել, արգելվել է Ս. Պատարագ մատուցել: Առաջավորաց Պահքի խորհուրդը հեթանոսական ապականությունից մարդկային 5 զգայարանների սրբումն է: Հնում սովորույթ կար մկրտությունից առաջ 5 օր ծոմ պահել:

Ս. Գրիգոր Լուսավորիչը նույնպես հրամայում է Տրդատ թագավորին և մյուսներին մկրտությունից առաջ 5 օր ծոմ պահել, որի շնորհիվ էլ Տրդատը և ուրիշներ փրկվում են այսահարությունից: Այդ պատճառով էլ Առաջավորաց Պահքը կոչվում է նաև փրկության պահք: Համաձայն Հայ Եկեղեցու վարդապետների, Առաջավորաց Պահքը հաստատել է Ս. Գրիգոր Լուսավորիչը, ի հիշատակ վերոհիշյալ ծոմապահության: Այս պահքի Առաջավորաց կոչվելու վերաբերյալ կա երկու մեկնություն. Ա. իբրև կարապետ Մեծ Պահքի, Բ. իբրև Հայոց առաջին պահքը: Առաջավորաց Պահքը թյուրիմացաբար անվանվել է նաև Ս. Սարգսի պահք, քանի որ Առաջավորաց Պահքին հաջորդող շաբաթ օրը Հայ Եկեղեցին տոնում է Continue reading