ԱՄԵՆԱՀԱՍ ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ


Ամենահաս Սուրբ Սարգիս

 

 ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ՄԱՍՈՒՆՔՆԵՐԻ՝ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ ԲԵՐՎԵԼԸ

 Գագի բարձունքի մասին Էփրիկյանը գրում է. «Լեռ Արցախի սահմանակից Գուգարաց Կողբոփոր գավառի Գագա դաշտի մեջ» (Հ. Ս. Էփրիկյան, Բնաշխարհիկ բառարան, հտ. Ա, Վենետիկ, 1903, էջ 442)։ Այս բարձունքի վրա գտնվող Ս. Սարգիս վանքի մասին էլ Էփրիկյանը գրում է. «Ամրոցաւոր քարաժայռ լերանս տափարակ գագաթի վրայ շինուած է Ս. Սարգսի հոչակաւոր ուխտատեղին, որ ծանօթ է Գագայ Ս. Սարգիս անունով և որոյ սկզբնաւորութիւնը մեր եկեղեցական պատմութիւնը Ս. Մեսրոպի կուտայ, որ Ս. Սարգսի մէկ ատամը խաչի մէջ անցնելով օրհներ և հոս կանգներ էր, ինչպես կը յիշեն ստեպ մեր ԺԳ դարու պատմիչք և վարդապետք։

… Այս ուխտատեղիս սրբատաշ քարաշէն մատուռ մի է, առջեւը ունի փոքրիկ գաւիթ իւր կաթուղիկէով։ Կա նաև ուրիշ ցած և փոքրիկ մատուռ մը, կոփածոյ քարերով, վերնոյն արեւելակողմը»  (Նույն տեղում)։

Այս սրբատեղին 1838 թ. վերանորոգել է կոթեցի Արզուման Խաչատրյանը  (Նույն տեղում)։

Գագա բերդը երկիցս հիշում է Ժ-ԺԱ դդ. պատմիչ Ստեփանոս Ասողիկը (Տե′ս Ստեփանոսի Տարօնեցւոյ Ասողկան պատմութիւն տիեզերական, Ս. Պետերբուրգ, 1985, էջ 257, 280)։

Գագա բերդը 1890-ական թթ. տեսել և այսպես է նկարագրել Մակար եպս. Բարխուդարյանը. «Կոթի գյուղի արևելյան և Գավարզնի հյուսիսարևելյան կողմում արձանացած է Գագ անուն մի սար, որի հարավային, արևելյան և հյուսիսային կողմերը դաշտալեզուներ են։ Գագ սարիս գագաթի եգերներով պարիսպ ձգված է վաղուց և ձևացրած մի անմատչելի բերդ, զի առանձնացած է սարս։ Բավական ամուր է բերդս, ափսոս, որ ջուր չունի իր մեջ, վասն որո փորված են մի քանի վիմափոր ավազաններ, որք բազմիցս լի են լինում անձրևաջրով։ Համարյա թե 20-ից ավելի վիմափոր այրեր կան հատկապես պատրաստված, որք ի հնումն գուցե ծառայած են իբրև զորանոց, որոնց մի քանիսն ունեն երդիկներ» (Մակար եպս. Բարխուդարեանց, Արցախ, Բաքու, 1895, էջ 396)։

Գագա Ս. Սարգսի մասին էլ Բարխուդարյանը գրում է. «Բերդիս մեջ, սարիս ամենաբարձր գագաթին վրա, շատ վաղուց շինված է սրբատաշ կաթնագոյն քարով մի փոքր վանք։ ժամանակի երկարությունն մաշած լինելով վանքիս շինությունը, վասն որո քանիցս նորոգված է» (Նույն տեղում)։

Գագա բերդի և վանքի մասին գրում և այն Մեսրոպ Մաշտոցի կողմից Սարգիս զորավարի՝ այստեղ բերված մասունքի հետ է կապում ԺԳ դարի նշանավոր մատենագիր Վարդան Արևելցին։ Գագա բերդի մասին պատմիչը գրում է. «ԶԳագ անուանի բերդ» (Հաւաքումն պատմութեանն Վարդանայ, Վենետիկ, 1862, էջ 145)։

Վարդան Արևելցին այնուհետև գրում է, որ այստեղ է «հռչակաւոր սուրբ ուխտն Խաչ և եկեղեցի յանուն Սրբոյն Սարգսի զօրավարին, օրհնեալ ի Սրբոյն Մեսրովբայ վարդապետէն և Թարգմանչէն Հայոց, որ կայ ի գլուխս Գագա և հայի ի դաշտն լայնանիստ և երկայնատարած» (Նույն տեղում) ։

Ինչպես տեսնում ենք, այս տողերի վրա նկատելի է Շնորհալու շարականի ազդեցությունը։ Այստեղ ևս Գագի Ս. Սարգիսն անվանվում է հռչակավոր և սուրբ ուխտ, ուր վանքը կրում է Ս. խաչ, իսկ եկեղեցին՝ Ս. Սարգիս անունը։ Ինչպես որ Շնորհալու շարականում է ասվում, «Առաւել պայծառ ի գլուխն Գագայ», այնպես էլ Վարդան պատմիչն է գրում, «որ կայ ի գլուխս Գագայ»։ Շարականում ասվում է՝ «Օրհնեալ Սրբոյն Մեսրովբայ», այստեղ էլ՝ «օրհնեալ ի Սրբոյն Մեսրովբայ վարդապետէն և թարգմանչէն Հայոց»։ Continue reading

Advertisements

Ամփոփվել են 4-րդ բանակային զորամիավորումում 2015 թվականի ուսումնական տարում կատարված աշխատանքները


Օրերս 4-րդ բանակային զորամիավորումում կայացած ռազմական խորհրդի նիստում ամփոփվել են 2015 թվականի ուսումնական տարում կատարված աշխատանքները, որին մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը:

 Նիստին մասնակցել է նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, Վայոց ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Ջերմուկի տարածաշրջանի հոգևոր հովիվ, ՀՀ Զինված ուժերի հոգևոր սպասավոր Տեր Գալուստ քհն. Սահակյանը:

Հաշվետու զեկույցներով ու ելույթներով հանդես են եկել զորամիավորման հրամանատարն ու նրա տեղակալները։ Զեկուցողները ներկայացրել են զորամիավորումների մարտական պատրաստության, զինվորական կարգապահության, անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը, առկա խնդիրներն ու բարելավման ուղիները, ինչպես նաեւ մարտական հերթապահության կազմակերպումն ու իրականացումը։ Անդրադարձ է եղել մարտական պատրաստության ուղղությամբ կազմակերպված միջոցառումներին, վարժանքներին ու տարաբնույթ զորավարժություններին, դաստիարակչական, կարգապահության ամրապնդմանն ուղղված խնդիրներին, միջաձնային հարաբերություններին, երբեմն արձանագրվող անցանկալի երևույթներին և այդ ուղղությամբ իրականացվող կանխարգելիչ միջոցառումներին:

 Զորամիավորումում շարունակվել են մարտական ու զորահավաքային պատրաստականության, մարտական պատրաստության, զինվորական կարգապահության մակարդակի բարձրացման, սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիականացման աշխատանքները: Իրականացվել են մարտական հերթապահության բարելավման կարևոր գործողություններ։ Զորամիավորումում 2015 թվականի ընթացքում իրականացվել են ուսումնական ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումները։ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը նշել են, որ այն դրական դրսևորումները, որոնք արձանագրվել են տարվա ընթացքում պետք է լինեն ուղենիշ, իսկ որոշակի բացթողումները շտկելու ուղղությամբ հետևողական աշխատանք է պահանջվում: Continue reading