Հայտարարություն


ՀայտարարությունՍիրելի′ երիտասարդներ, հունվարի 23-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշում է Սբ. Սարգսի տոնը:

Հունվարի 22-ին` ժամը 17:00-ին,  Եղեգնաձորի  Սբ. Աստվածածին եկեղեցում տեղի կունենա Սբ. Սարգսի տոնի նախատոնակը:

Գեղեցիկ ավանդություն կա, որ Սուրբ Սարգսի տոնին, երիտասարդներն աղի բլիթ են ուտում: Վայոց ձորի թեմի Երիտասարդաց միության նախաձեռնությամբ այդ օրը կբաժանվեն աղի բլիթներ: Արարողության բուն իմաստը ոչ թե աղի բլիթ ուտելն է, այլ խնդրել Սուրբ Սարգսի բարեխոսությունը:

Հունվարի 23-ին` ժամը 17:00-ին, Եղեգնաձորի Continue reading

Advertisements

ԱՄԵՆԱՀԱՍ ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ


Ամենահաս Սուրբ Սարգիս

 ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ՄԱՍՈՒՆՔՆԵՐԻ՝ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ ԲԵՐՎԵԼԸ

Համանման մի վկայություն, սակայն, արդեն Ս. Սարգսի ազատարար զորության և վտանգյալներին արագահաս ապավեն լինելու մասին բերում է Կիրակոս Գանձակեցին։ Պատմիչը գրում է, որ Վանական վարդապետը, որը ճգնակյաց կյանքով ապրում էր Գագա բերդի մոտակա այրերից մեկում, գերի է ընկնում մոնղոլներին։ Գերյալների թվում էր և Գանձակեցին։

Վանական վարդապետը փրկագնով ազատվում և ուղարկվում է Գագա բերդը։ Նա ցանկանում է իր հետ տանել նաև Գանձակեցուն, սակայն չի կարողանում։ Ապավինած Գագա Ս. Նշանին՝ Վանական վարդապետը գնալուց առաջ Գանձակեցուն ասում է. «Որդյակ, ես կգնամ, կընկնեմ Սուրբ Նշանի ոտքը, որ Սուրբ Սարգսի անունով է, և նրա միջոցով Տիրոջից կխնդրեմ քո ու մյուս վանականների համար, որոնք գտնվում են անօրենների ձեռքում, որպեսզի Աստված գուցե ձեզ Իր գթով ազատի։ Որովհետև Գագում բոլոր նեղյալների, մանավանդ գերիների համար մի հրաշագործ խաչ կար, ովքեր որ նրան ապավինում էին ամբողջ սրտով, հենց ինչը՝ սուրբ նահատակ Սարգիսը, բացում էր բանտերի և արգելանոցների դռները, քանդում էր շղթաները ու մարմնավոր տեսքով առաջնորդում էր իրենց տեղերը։ Այդ հրաշքների լուրը տարածված էր բոլոր ազգերի մեջ, որը (խաչը), ասում են, կանգնեցրել է մեր սուրբ Մեսրոպ վարդապետը» (Կիրակոս Գանձակեցի, Հայոց պատմություն, աշխտ., Վ. Առաքելյանի, Եր., 1982, էջ 181)։

Գանձակեցին գրում է, որ այդպես էլ եղավ, որ ինքը այդ գիշեր կարողանում է փախչել և ազատվել՝ ունենալով անխախտ այն համոզումը, որ դա տեղի ունեցավ շնորհիվ ազատարար Սուրբ Սարգսի։

Իրար հաջորդող դարերի ընթացքում Գագի Ս. Սարգիս վանքի հոչակը նվազելու

փոխարեն ավելի է տարածվում, որի լավագույն արտահայտություններից է 17-րդ դարի ժամանակագիր Գրիգոր Դարանաղցու հետևյալ համեմատություն-բնորոշումը։ Դարանաղցին, նկարագրելով Թորդանի Լոաավորչաշունչ սրբավայրերի՝ իր ժամանակ տիրող անշուք վիճակը, որը պայմանավորված էր նաև ժամանակի ավերածություններով և անհաստատ կացությամբ, դառնությամբ գրում է. «Եւ եթէ մին գերեզման նորա կամ մի մասն ի յոսկերաց անտի լինէր ի հեռագոյն աշխարհի ուրեք, որպէս զմին տնօրինականացն յԵրուսաղէմին կու պատուէին, որպէս զԳագայ Սուրբ Սարգիսն» (Գրիգոր Դարանաղցի, Ժամանակագրութիւն, հրտ. Մեսրոպ վրդ. Նշանեան, Երուսաղէմ, 1915, էջ 517)։

Այսպիսով, Դարանաղցին ցանկանում է ասել, որ Թորդանի Լուսավորչյան մասունքներից որևէ մեկը եթե մեկ այլ հեռավոր վանքում լիներ, ապա այն կպաշտեին այնպես, ինչպես մեկը Երուսաղեմի տնօրինական տեղիներից և կամ ինչպես Գագի Ս. Սարգիսը։ Պատկերավոր նման համեմատության համար Ս. Երուսաղեմի սրբավայրերի կողքին Գագի Ս. Նշանը հիշելը վկայում է նրա հանդեպ եղած ուխտավորական պաշտամունքի բացառիկ աստիճանը։

Գագի Ս. Սարգիսը հիշվում է և Հայոց աշխարհի սրբավայրերին նվիրված մի քարտեզում, որը 1695թ. կազմել է Կոմիտաս վրղ. Քյոմուրճյանը։ Այս ուղեցույց-քարտեզում Գագի մասին ասվում է. «Գագայ Սուրբ Սարգիս, ատամն կա, զոր Մեսրոպ շինեաց վանք» (Gabriella Yluhogian, Un antiqa mappe dell Arminea. Monasteri e santuaridel I al XVII secolo, Ravenna, 2000, հմր. 84)։ Continue reading